Օպրա Ուինֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպրա Ուինֆրի
Oprah Winfrey (2004).jpg
ԱԱՀ՝ Օպրա Ուինֆրի
Ծննդյան օր՝ հունվարի 29 , 1954
Ծննդավայր՝ Միսսիսիպի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ամերիկացի
Հպատակություն՝ ամերիկացի
Ազգություն Ափրիկեան
Կրոն Քրիստոնյա
Ամուսին՝ Ստեդման Գրահամ
Կայք՝ www.Oprah.com

Օփրա Գեյլ Ուինֆրի (անգլերեն` Oprah Gail Winfrey; ծնվ. 29 հունվարի 1954), հանրահայտ ամերիկյան դերասանուհի և «Օփրա Ուինֆրիի շոու» թոք-շոուի հաղորդավար: 2007թ. «Ֆորբս» ամսագիրն անվանել է նրան ամենաազդեցիկ կին, իսկ 2009թ.` ամենաազդեցիկ անձնավորություն շոու բիզնեսում: Օփրայի կարողությունը գնահատվում է մոտավորապես 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն ավել է, քան շոու բիզնեսում աշխատող ցանկացած այլ կնոջ մոտ: