Օպերացիա (ռազմագործողություն)
Օպերացիա , ռազմական, օպերատիվ կամ ռազմավարական խնդիրներ լուծելու համար ԶՈՒ մեկ կամ մի քանի տեսակների օպերատիվ միավորումների միասնական մտահղացմամբ և պլանով իրականացված, նպատակով, ժամանակով և տեղով փոխկապակցված ու համաձայնեցված հարվածների, մարտերի, ճակատամարտերի ամբողջությունը:
Ժամանակակից օպերացիաները լինում են ցամաքային, ծովային, օդային, օդադեսանտային և հակադեսանտային: Ըստ նպատակի` կարող են լինել հարձակողական կամ պաշտպանական, ըստ իրականացման ժամանակի` միաժամանակյա կամ հաջորդական, ըստ իրականացնող զորքերի կազմի` ռազմավարական, ռազմաճակատային, նավատորմի, բանակային օպերացիաներ: Օպերացիայի խնդիրներն ու բովանդակությունը պայմանավորված են պատերազմող կողմերի ռազմաքաղաքական նպատակներով, մասնակից ուժերի կազմով ևն: Հարձակողական օպերացիաի բնորոշ ցուցանիշներն են նրա խորությունը, տևողությունը, հարձակման շերտի լայնությունը, զորքերի տեղաշարժման արագությունը, պաշտպանական օպերացիաի դեպքում` շերտի լայնությունը, պաշտպանական դասավորության խորությունը և տևականությունը: Օպերացիայի նախապատրաստումն ու իրականացումը ռազմավարական և օպերատիվ արվեստի խնդիրներ են:
Ղարաբաղյան պատերազմի ծավալուն օպերացիաներ [խմբագրել]
Ղարաբաղյան պատերազմի ծավալուն օպերացիաներից են Շուշիի ազատագրումը, Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի ճնշումը, Լաչինի (ՙՄարդասիրական միջանցք՚) և հարակից տարածքի, Ղաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և մերձակա վայրերի, Մարտունիի շրջանի սահմանակից տափաստանային գոտու, Մարտակերտի ազատագրական, Օմարի լեռնանցքի մարտական գործողությունները:[1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 699։
| Արցախյան հակամարտություն | ||||
|---|---|---|---|---|
| Պատմություն | Վայրեր | Քաղաքական առաջնորդներ | Ռազմական առաջնորդներ | Արտաքին օգնություն |
|
Ծագում Սովետական ժամանակաշրջան
Զինադադարից ի վեր |
Արցախ, հյուսիս Արցախ, կենտրոնական Արցախ, հարավ ԼՂՀ ազատագրված տարածքներ նրանց նախկին Ադրբեջանական անվանումներով |
Ռազմական օգնություն՝ Արցախի Ռազմական օգնություն՝ Ադրբեջանի Հակամարտության միջամտություն |
||