Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է ՀՍԽՀ Լուսժողկոմատի 1932 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ։ Առաջին ստեղծագործությունը, որ բեմադրվել է թատրոնում, դա Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է եղել, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ 1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ՝ «Գայանե», «Քաջ Նազար» և այլն։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով։ [1]
Բովանդակություն |
[խմբագրել] Բեմադրված օպերաները և բալետները
- Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»
- Շառլ Գունոյի «Ֆաուստ»
- Ժորժ Բիզեի «Կարմեն»
- Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»
- Արամ Խաչատրյանի «Գայանե»
- Հարո Ստեփանյանի «Քաջ Նազար», «Լուսաբացին»
- Արմեն Տիգրանյանի «Անուշ»
[խմբագրել] Թատրոնի շենքը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարագետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930-ին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963-ից։ 2002-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ։ [2]
1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։ [3]
1957 թվականից թատրոնը կոչվել է ակադեմիական։ [3]
[խմբագրել] Հայտնի անձինք
- Արկադի Բուրջալյան (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադիրներից մեկը, 1933-1938թթ թատրոնի գլխավոր ռեժիսորը)
- Ռոմանոս Մելիքյան (թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը)
[խմբագրել] Դիրիժորներ
- Գեորգի Բուդաղյան
- Կոնստանտին Սարաջև
- Ռուբեն Ստեփանյան
- Միքայել Թավրիզյան (1938-1957թթ գլխավոր դիրիժոր)
- Սուրեն Չարեկյան
- Օհան Դուրյան
[խմբագրել] Ռեժիսորներ
[խմբագրել] Բեմանկարիչներ
[խմբագրել] Բալետի դերասաններ
- Լյուբով Վոյնովա-Շիկանյան
- Ռ. Թավրիզյան
- Ս. Սարգսյան
- Զ. Մուրադյան
- Գեորգի Գևորգյան
[խմբագրել] Գրականություն
- Театр оперы и балета Армении. Сб. статей, М., 1939;
- Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX и XX вв., М., 1959
- Тигранов Г., Армянский музыкальный театр. Ер., т. 1, 1956, т. II, 1960
- Барсамян А., «Алмаст» А. Спендиарова, М., 1959
- Тигранов Г., Балеты А. Хачатуряна, М., 1960
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Ծանոթություններ
- ↑ (1967) Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն.
- ↑ Վիրտուալ շրջայց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տարածքում
- ↑ 3,0 3,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 (стб. 220—222)