Օուեն Հարթ
| Օուեն Հարթ |
|
| Ռինգային անուն(ներ) | Կապույտ Բլեյզեր Հարթերի թագավոր Օուեն Հարթ Օուեն Ջեյմս Հրթիռ |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 103 կգ |
| Հայտարարվող հասակ | 178 սմ |
| Ծննդյան թվական | Մայիսի 7, 1965թ. |
| Ծննդավայր | |
| Վախճանի թվական | Մայիսի 23, 1999թ. (34 տարեկանում) |
| Վախճանի վայր | |
| Մարզիչ | Ստյու Հարթ |
| Դեբյուտ | Մայիսի 6, 1986թ. |
Օուեն Ջեյմս Հարթ (անգլ.` Owen James Hart, մայիսի 7, 1965թ. - մայիսի 23, 1999թ.), կանադացի սիրողական և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ: Աշխատել է այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Stampede Wrestling-ը, New Japan Pro Wrestling-ը (NJPW), World Championship Wrestling-ը (WCW) և World Wrestling Federation-ը (WWF), որտեղ էլ ունեցել է շոշափելի կարիերա` հանդես գալով իր իսկական անվամբ, ինչպես նաև Կապույտ բլեյզեր ռինգային անվան ներքո:
Ծնվել է Կալգարի քաղաքում` WWE-ի փառքի սրահի անդամ Ստյու Հարթի ընտանիքում: 12 երեխաներից կազմված ընտանիքում Օուենը եղել է ամենակրտսերը: Բրետ Հարթի հարազատ եղբայրն է:
Հարթը մահացել է 1999թ.-ի մայիսի 23-ին` դժբախտ պատահարից, երբ Կանզաս քաղաքում անցկացվող Over the Edge շոուի շրջանակներում պետք է իր Կապույտ բլեյզեր կերպարի կոստյումը հագին պարանով իջներ Քեմպեր Արենա մարզապալատի տանիքից: Սակայն պարանը պոկվում է, և Հարթը 20 մ բարձրությունից գահավիժում է ռինգի վրա: Գիտակցության չգալով` Հարթը հիվանդանոցի ճանապարհին կնքում է մահկանացուն:
Պրոֆեսիոնալ կարիերայում Օուեն Հարթը 2 անգամ դարձել է WWF միջմայրցամաքային չեմպիոն, 1 անգամ WWF Եվրոպայի չեմպիոն, 4 անգամ եղել է թիմային վարկածով չեմպիոն, ինչպես նաև հաղթել է 1994թ.-ի «Ռինգի արքա» մրցույթը: