Օննո Թունջբոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Օննո Թունջբոյաջյան
Ի ծնե անուն Օհաննես Թունջբոյաջյան
Ohannes Tunçboyacı
Ծնվել է 1948
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր {{{2}}} Թուրքիա
Մահացել է 14 հունվարի 1996 Արմութլու, Թուրքիա
Ժանրեր Փոփ
Մասնագիտություն կոմպոզիտոր, երգերի հեղինակ
Գործիքներ կիթառ, դաշնամուր, հարվածային, բազմաթիվ-գործիքներ
Գործունեություն 1981-1996
Կապված Սեզեն Աքսու

Օննո Թունջ, (լրիվ անունը Օհաննես Թունջբոյաջյան, թուրք.՝ Ohannes Tunçboyacı), եղել է թուրքահայ առաջատար երաժիշտներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1948 թ.-ին Ստամբուլում։ Նվագել է բաս-կիթառի, կոնտրաբասի, դաշնամուրի և հարվածային գործիքների վրա։ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայր էր։ Վաղ տարիքուն երգում էր "Հարեուր մանգազ" եկեղեցական երգչախմբում։ Սերտ աշխատել է հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուի հետ։ Շուրջ 175 երգերի հեղինակ է։ Նրա գրված "Sevince" երգով Հյուլքի Աքթունջի և Բագդան Բայդուրի կատարմամբ ներկայացվել է 1974 թ.-ի Եվրատեսիլ մրցույթին։ Ստամբուլի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Թունջի "Su" սիմֆոնիան։

Վախճանը[խմբագրել]

Օննո Թունջը մահացել է 1996 թ. հունվարի 14-ին, երբ վատ եղանակի պատճառով ընկել է իր սեփական ինքնաթիռը։ Աղետը տեղի է ունեցել Յալովա նահանգի Արմութլու գյուղի մոտ։ Նրա հետ մահացել է նաև իր ընկեր Հասան Քանիքը։

2002 թ.-ին Յալովա քաղաքի կենտրոնում տեղադրվել է երաժշտի հիշատակին նվիրված հուշարձանը։[1][2][3]

Ընտանիքը[խմբագրել]

  • Ջանան Աթեշ - նախկին կինը
  • Սելին Թունջբոյաջյան - դուստրը
  • Այդա Թունջբոյաջյան - դուստրը
  • Արտո Թունջբոյաջյան - եղբայրը

Onno Tunç tribute[խմբագրել]

2007 թ.-ին մի քանի ճանաչված թուրք երգիչների կողմից թողարկվեց "Onno Tunç Şarkıları" ("Օննո Թունջի երգերը") հավաքածուն։[4]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]