Օննիկ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օննիկ Ադամյան
Ծնվել է1925
ԾննդավայրԱլեքսանդրետտա, Թուրքիա
Վախճանվել է1999
Մասնագիտություննկարիչ

Օննիկ Հովհաննեսի Ադամյան (1925, Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ - 1999), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է նկարիչ Օննիկ Ավետիսյանի մոտ։ Առաջին անգամ ցուցադրվել է 1948 թվականին Կիպրոսում։ 1968 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։ Գործերից են՝ «Մարդը և ծառը», «Աղջիկն ու շունը», «Մարդը լուսամուտի տակ», «Սիրահարներ», «Այգում, Երևան», «Ընտանիքը շնով»։ Ապրել, ստեղծագործել է Լոնդոնում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օննիկ Ադամյան, կատալոգ. Երևան, 1968 թ.։
  • Երկու ցուցահանդես. «Խորհրդային Հայաստան», 1968 թ., 12 դեկտեմբերի, Աղասի Այվազյան, Մտքեր, գույներ, կերպարներ։
  • «Գրական թերթ», 1968 թ., 20 դեկտեմբերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Օննիկ Ադամյանի աշխատանքներից ՀԱՊ-ում