Օնիկ Փանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օնիկ Զարմունիից)
Օնիկ Փանիկյան
Օնիկ Ստեփանի Փանիկյան
Ծնվել էհունվարի 19, 1905
ԾննդավայրՄալգարա (Թուրքիա)
Մահացել էմարտի 20, 1975
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ

Օնիկ Ստեփանի Փանիկյան, ավելի հայտնի է որպես Օնիկ Զարմունի (հունվարի 19, 1905(1905-01-19) - մարտի 20, 1975(1975-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, փիլիսոփա, արձակագիր, թարգմանիչ, ցեղակրոնության ազգային գաղափարախոսության հիմնադիրներից մեկը, Գարեգին Նժդեհի գաղափարակից ընկերը, Ցեղակրոն Ուխտեր շարժման ղեկավարներից մեկը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թուրքիայի Մալգարա գյուղաքաղաքում։ 1915 թվականին ընտանիքով աքսորվել է Դեյր Էզ-Զոր։ 1919 թվականին վերադարձել է Մալգարա և շարունակել ուսումը։ 1922 թվականին տեղափոխվել է Բուլղարիա։ 1929-1946 թվականներին ուսուցչություն է արել Պլովդիվի և Ռուսեի հայկական դպրոցներում։ 1946 թվականին Զարմունին աքսորվել է Սիպիր։ Նրա ժառանգները այժմ էլ ապրում են Ռուսեում և Պլովդիվում։

1950-1972 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես տեխնիկական խմբագիր։ Մահացել է Երևանում[1]։

Օ. Փանիկյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղիկ կը փետտեմ, Սոֆիա, 1928, 32 էջ։
  • Գորշ երկնքի տակ, Սոֆիա, 1932, 64 էջ։
  • Երգ յաւերժական, Սոֆիա, 1936, 16 էջ։
  • Զարմունի։ Ցեղի հրամայականը
  • Օ. Զարմունի։ ԱԾՈՒ (Դպրոցական արտասանութիւններ), Սոֆիա, տպարան «Ռահվիրայ», 1938, 32 էջ
  • Առանձնութիւն, Սոֆիա, 1940, 160 էջ։
  • Մահից դեպի կյանք, Երևան, 1948, 112 էջ։
  • Գիժ մարտիկը, Երևան, Հայպետհրատ, 1948, 12 էջ։
  • Ցայգերգ, Երևան, Հայպետհրատ, 1958, 96 էջ։
  • Հայրն ու որդին, Երևան, Հայպետհրատ, 1959, 16 էջ։
  • Գիժ մարտիկը, Երևան, Հայպետհրատ, 1959, 16 էջ։
  • Մեղուների երգը, Երևան, Հայպետհրատ, 1963, 24 էջ։
  • Մահից դեպի կյանք, Երևան, «Հայաստան», 1965, 336 էջ։
  • Ուրախության մատանին, Երևան, «Հայաստան», 1968, 12 էջ։
  • Ծաղիկների հեքիաթը, Երևան, «Հայաստան», 1970, 28 էջ։
  • Այգերգ, Երևան, «Հայաստան», 1972, 112 էջ։
  • Արքայորդին և ստրուկը, Երևան, «Հայաստան», 1972, 48 էջ։
  • Կապույտ երկինք, Երևան, «Սովետական գրող», 1978, 92 էջ։

Օ. Փանիկյանի կատարած թարգմանությունները (բուլղարերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 564.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնիկ Փանիկյան» հոդվածին։