Օյգեն Յոհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհումի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ թողարկված գերմանական նամականիշ

Օյգեն Յոհում (գերմ.՝  Eugen Jochum, 1902թ. նոյեմբերի 1 - 1987թ. մարտի 26), գերմանացի երևելի դիրիժոր, հատկապես աչքի է ընկնում Բախի, Բեթհովենի, Բրուքների, Վագների և Կարլ Օրֆի երաժշտության կատարմամբ: Ծնվել է Բաբենհաուսենում (Աուգսբուրգ, Գերմանիա): Մինչև 1922 թ. ուսանել է դաշնամուր և երգեհոն Աուգսբուրգում, ապա կատարելագորվել դիրիժորական արվեստի մեջ Մյունխենում:

Սկսել է իր դիրիժորական կարիերան 1926 թ.՝ ստանձնելով Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և կատարելով Բրուքների Յոթերորդ սիմֆոնիան: 20-30 ական թթ. հաջորդաբար եղել է Կիլի օպերային թատրոնի, Մանհայմի, Դույսբուրգի, Բեռլինի ռադիոյի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը: 1934 թ. Յոհումը, հաջորդելով Կարլ Բյոմին, ​դարձել է Համբուրգի պետական ​​օպերայի և Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար՝ զբաղեցնելով այդ պաշտոնները մինչը 1949 թ.: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստանձնել է Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը՝ մանլով այդ պաշտոնում մինչև 1960թ.: Զուգահեռաբար հանդես է եկել համերգներով Կոնցերտգեբոու (Concertgebouw) նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի և աշխարհի այլ հանրաճանաչ նվագախմբերի հետ: Նա պարբերաբար մասնակցել է Զալցբուրգի և, 1953 - ից, Բայրոյթի փառատոններին:

Նշանավոր ձայնագրությունները [խմբագրել]