Օխտը եղցի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Օխտը եղցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Շրջան | Դաշկեսանի |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | անհայտ (ենթադրաբար՝ ավերված) |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | հայկական |
Օխտը եղցի (նաև՝ Ուղտի եղցի) — եկեղեցական համալիր Ադրբեջնական Հանրապետության Դաշկեսանի շրջանի Շահումյան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Չարեք բերդից 3,5 կմ հարավ-արևելք, Ուղտի քար ժայռի մեջ[1]:
[խմբագրել] Պատմություն
Հիշվում են 1320-ականների վերջերի անցքերի առնչությամբ, երբ թշնամիներից հալածական ու աստանդական դարձած Աղվանից Հովհաննես կաթողիկոսը (1195-1235)՝ որպես ժամանակավոր և ապահով նստավայր, ընտրել էր Չարեքաբերդի մերձակայքում գտնվող քարանձավները.
| ...ի քարայր մի ի սահմանս բերդին՝ որ կոչի Չարեք...» կամ «...հաստատեաց զաթոռ իւր ի սահմանս Չարեքին, ի քարի անդ...[2] |
Ամենայն հավանականությամբ, ճիշտ այդ ժամանակաշրջանում էլ կերտվել են այն կիսաժայռափոր և ժայռափոր մատուռներն ու եկեղեցիները, որոնց մասին Մակար եպիսկոպոս Բարխուտարեանցը 19-րդ դարի վերջիննշել է.
| Շիպասարիցն դէպի Շամքոր գետակն երկարած է մի լեռնաբազուկ, որի հիւսիսահայեաց ծայրի քերծի ճակատում փորուած են եօթը քարայրներ և քարուկիր պատով պա- տուած բաց տեղերն: Քերծս և քարայրներս շրջապատուած են թանձր անտառներով: Քարայրներս բոլորն ևս եկեղեցի չեն, այլ միայն երկուսն, որոց մէջ մնում են վէմ և սեղան քարերն ցարդ: Վիմահերձի ճակատով շինուած է ուղի, որ տանում է այրերն: Ուղիղ Չարեք բերդի հարաւային հան- դէպ են քարայրներս, որոց արևելեան կողմում կայ պատուա- կան աղբիւր, որից խմած և գործածած են այրերումս նստող կաթուղիկոսներն:.[3] |