Օլսթերի գաղութացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլսթերի շրջանները ժամանակակից սահմաններով, որոնք գաղութացվել են։ Այս քարտեզը պարզեցված է, քանի որ գաղութացված տարածքը չի ներառում նշված ամբողջ տարածքը։

Օլսթերի գաղութացումը (իռլանդերեն։ Plandáil Uladh; օսթ.–շոտլանդերեն։ Plantin o Ulstèr), Իռլանդիայի մաս կազմող Օլսթերի գաղութացումն էր Մեծ Բրիտանիայի կողմից Հակոբ Ա արքայի գահակալության օրոք։ Գաղութարարների հիմնական մասը ժամանել է Շոտլանդիայից և Անգլիայից։ Մասնավոր փոքր չափերի գաղութացումը կալվածատերերի կողմից սկսվել է 1606 թվականին, իսկ պաշտոնական գաղութացումը՝ 1609 թվականին։