Օլյապկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cinclus cinclus R(ThKraft).jpg

Օլյապկա (Cinclus cinclus) - օլյապկաների ընտանիքի պատկանող թռչուն։

Օլյապկայի գլուխը և պարանոցը դարչնագույն են, մեջքը, պոչը` մոխրագույն, կոկորդը, կտնառքը և կուրծքը` սպիտակ, որովայնը` սպիտակ կամ բաց մոխրագույն։ Քաշը` 60-70 գ, թևի երկարությունը` 79-98 մմ։

ՀՀ-ում նստակյաց թռչուն է։ Հանդիպում է բացարձակապես գետերի ափերին, հաճախ կարելի է տեսնել քարերին նստած։ Թռչում է ծլվլոցով, ջրի մակերեսից ոչ բարձր։ Բնադրվում է ապրիլից մինչև հուլիս, բույնը սարքում է գետափնյա փորվածքներում, օգտագործելով մեծ քանակությամբ մամուռ։ Դնում է 4-6 սպիտկ ձու, սնվում է ջրային անողնաշար կենդանիներով, սուզվում է ջրի հատակը` կեր հայթայթելու համար։

Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կովկասում, Ալթայում, Ասիայում։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 37. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով