Օլիվիա դե Հեվիլլենդ
| Օլիվիա դե Հեվիլլենդ | |
|---|---|
Օ. դե Հեվիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում |
|
| ԱԱՀ՝ | Օլիվիա դե Հեվիլլենդ |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 1, 1916 |
| Ծննդավայր՝ | Տոկիո, Ճապոնիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | 1935-1988 |
| Ամուսին՝ | Մարկուս Գուդրիչ (1946–1953) Պիեռ Գալանտե (1955–1979) |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
2 Օսկար, 2 Ոսկե Գլոբուս |
| Կայք՝ | պաշտոնական կայք |
Օլիվիա դե Հեվիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անուն ազգանունը` Օլիվիա Մերի դե Հեվիլլենդ, հուլիսի 1, 1916, Տոկիո), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը: Երկու անգամ ստացել Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Օլիվիա Մերի դե Հեվիլլենդը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Տոկիոյում: Նրա մայրը` Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը` Ուոլտեր Ավգուստ դե Հեվիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր:[1][2] 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը: Հետագայում նրանց միջև դերասանական յուրօրինակ հակամարտություն է սկսվում, ինչի արդյունքում երկու քույրերը ոչ միայն դադարում են տեսնվելուց, այլև չեն խոսում իրար հետ: Նրանց զարմիկներից մեկը բրիտանացի հայտնի ավիակոնստրուկտոր Ջեֆրի դե Հեվիլլենդն է:
1919 թվականին ծնողների բաժանվելուց հետո, Օլիվիան մոր հետ միասին տեղափոխվում է Կալիֆորնիայի Սարատագո քաղաք: Այնտեղ Օլիվիան Լոս Գատոսի ստանում է միջնակարգ կրթություն, ապա կաթոլիկ դաստիարակություն է ստանում աղջիկների մենաստանում:[3]
Դերասանուհիներ Լուիզա Ռայների, Շիռլի Թեմպլի, Մորին Օ'Հարայի, Էնն Ռուտերֆորդի, Դինա Դուրբինի և քրոջ Ջոան Ֆոնտեյնի պես Օլիվիա դե Հեվիլլենդը մնում է ներկայումս կենդանի, Հոլիվուդյան 1930-40 ական թթ. աստղերից մեկը:
Անձնական կյանք [խմբագրել]
Օլիվիա դե Հեվիլլենդը սիրավեպեր է ունեցել ռեժիսորներ Ջոն Հյուսթոնի, Հովարդ Հյուզի և դերասան Ջեյմս Ստյուարտի հետ: 1946 թվականին ամուսնանում է Մարկուս Գուդրիխի հետ և համատեղ ապրում են մինչև 1953 թվականը: 1949 թվականին ունենում են մեկ որդի` Բենջամինը, ով դառնում է մաթեմատիկոս: Բենջամինը մահանում է 1991 թվականին Լիմֆագրանուլեմատոզ հիվանդությունից:
1955-1979 թթ. ամուսնացած է եղել ֆրանսիացի լրագրող Պիեռ Գալանտեի հետ, ումից 1956 թվականին ունեցել է աղջիկ` Ժիզել: Ամուսնալուծությունից հետո էլ նրանք եղել են ընկերական մտերմիկ հարաբերությունների մեջ: Օլիվիան նույնիսկ խնամել է Պիեռին Փարիզում 1998 թվականին, երբ նա հիվանդ էր քաղցկեղով: Նույն տարում Պիեռը մահանում է քաղցկեղից:
Օլիվիա դե Հեվիլլենդն ու Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Բեթ Դևիսն ու Գլորիա Ստյուարտը մտերիմ ընկերուհիներ էին: 2008 թվականին նա ներկա է լինում դերասան Չառլթոն Հեսթոնի հուղարկավորությանը, իսկ մեկ տարի անց Բեթ Դևիսի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երեկոյի պաշտոնական հյուրերից էր[4]:
Կարիերա [խմբագրել]
Դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասանուհի: Կինոյում սկսել է նկարահանվել 1930-ական թթ.: Սկզբնական շրջանի ֆիլմերում նկարահանվում էր մեծամասամբ դերասան Էռոլ Ֆլինի հետ: Նկարահանվել է ռեժիսոր Մայքլ Քերթիսի շատ ֆիլմերում: 1939 թվականին ստանում է Մելանի Ուիլքսի դերը «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմում, ինչի համար ներկայացվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում:
Սկսած 1940-ական թթ. նա չի համաձայնվում «Warner Bros.» ընկերության ղեկավարների հետ, ցանկանալով խաղալ ավելի մեծ ու գլխավոր դերեր: Նա դատական գործընթացի մեջ է հայտնվում ընդդեմ կինոընկերության և արդյունքում կարողանում է շահել դատը ի օգուտ իրեն: Արդյունքում ոչ միայն նրա, այլև Հոլիվուդի մյուս դերասանների կախվածությունը կինոընկերություններից պակասում է, և այդ փաստը դառնում է կինոաշխարհի տվյալ ժամանկի կարևոր իրադարձություննեից մեկը: Դե Հեվիլլենդի համառությունը և համարձակությունը նրան մեծ հարգանքի է արժանացնում կինոաշխարհում, ինչ մասին նույնիսկ իր քույր Ջոան Ֆոնտեյնը ասում է, որ «Հոլիվուդը շատ բանով պարտական է Օլիվիային»[5]:
Դերասանի կարիերայի ավարտից հետո դե Հեվիլլենդը շարունակվում է նկարահանվել հեռուստատեսության համար: 2003 թվականին անսպասելի հայտնվում է Օսկարի 75-րդ մրցանակաբաշխությանը, իսկ մեկ տարի անց մասնակցում «Քամուց քշվածները» ֆիլմի 65-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներին:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ընդհանուր թվով խաղացել է մոտ 59 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
| տարի | ֆիլմ | դեր | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|---|
| 1935 | «Ամառային գիշերվա երազ» | Գերմիա | Ուիլյամ Դիտեռլի Մաքս Ռեյհարդտ |
Ջեյմս Կեգնի Միկկի Ռունի |
| 1935 | «Կապիտան Բլեյդի ոդիսական» | Արաբելլա Բիշոպ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
| 1936 | «Դժբախտ Էնթոնի» | Անջելա Ջուզեպպե | Մերվին Լերոյ | Ֆրեդրիկ Մարչ Կլոդ Ռեյնս Ակիմ Թամիրով |
| 1936 | «Թեթև կավալերիայի հարձակումը» | Էլզա Քեմպբլ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
| 1938 | «Ռոբին Հուդի արկածները» | Մերիան | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Կլոդ Ռեյնս |
| 1938 | «Չորս հոգի-դա ավազակախումբ է» | Լորի Դիլինգվել | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Ռոզալինդ Ռասսել |
| 1939 | «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը» | լեդի Պենելոպա Գրեյ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Բեթ Դևիս |
| 1939 | «Դոջ սիթի» | Էբբի Իրվինգ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
| 1939 | «Քամուց քշվածները» | Մելանի Համիլթոն | Վիկտոր Ֆլեմինգ | Կլարկ Գեյբլ Վիվիեն Լի Լեսլի Հովարդ Թոմաս Միտչել |
| 1940 | «Ճանապար դեպի Սանտա Ֆե» | Կիտ Կարսոն Հոլիդեյ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
| 1941 | «Հետաձգեք լուսաբացը» | Էմմի Բրաուն | Միտչել Լեյսեն | Շառլ Բուայե |
| 1941 | «Ելակային շիկահերը» | Էմի Լինդ Գրեյմս | Ռաուլ Ուոլշ | Ջեյմս Կեգնի Ռիտա Հեյուորթ |
| 1941 | «Նրանք մեռնում էին իրենց դիրքերում» | Էլիզաբեթ Բեյքոն | Ռաուլ Ուոլշ | Էնթոնի Քուին Էռոլ Ֆլին Արթուր Քենեդի |
| 1942 | «Սրա մեջ է մեր կյանքը» | Ռոյ Թիմբեռլեյք | Ջոն Հյուսթոն | Բեթ Դևիս |
| 1946 | «Նվիրվածություն» | Շառլոտա Բրոնտե | Քերթիս Բերնհարդտ | Արթուր Քենեդի |
| 1946 | «Ամեն մեկին իրենը» | Ջոզեֆին Նորրիս | Միտչել Լեյսեն | |
| 1948 | «Օձի փոս» | Վիրջինա Ստյուարտ Կաննինգեմ | Անատոլ Լիտվակ | Մարկ Սթիվենս Սելեստա Հոլմ Բելա Բոնդի |
| 1949 | «Ժառանգորդուհին» | Քեթրին Սլոպեր | Ուիլյամ Ուայլեր | Մոնտգոմերի Կլիֆթ Ռալֆ Ռիչարդսոն |
| 1964 | «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» | Միրիամ Դիրինգ | Ռոբերտ Օլդրիչ | Բեթ Դևիս Ջոզեֆ Քոթթեն Ջորջ Քենեդի |
| 1977 | «Օդանավակայան 1977» | Էմիլի Լիվինգստոն | Ջերրի Ջեյմսոն | Ջեյմս Ստյուարտ Ջեք Լեմոն Ջոզեֆ Քոթթեն Ջորջ Քենեդի Քրիստոֆեր Լի |
| 1978 | «Ռոյ» | Մորին Շուստեր | Իրվին Ալլեն | Մայքլ Քեյն Հենրի Ֆոնդա Ռիչարդ Չեմբեռլեն Ռիչարդ Ուիդմարկ Խոսե Ֆերրեր |
| 1986 | «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» | Մարիա Ֆեոդորովնա | Մերվին Չոմսկի | Օմար Շարիֆ Քրիստիան Բեյլ Ռեքս Հարիսոն |
Մրցանակներ և պարգևներ [խմբագրել]
Ընդհանուր թվով ստացել է 10 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում`
Օսկար [խմբագրել]
ներկայացվել է Օսկարի 5 անգամ, ստացել 2-ը
- 1940 թ. «Քամուց քշվածները», ներկայացվել է, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
- 1942 թ. «Հետաձգեք լուսաբացը», ներկայացվել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
- 1947 թ. «Ամեն մեկին իրենը», ստացել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
- 1949 թ. «Օձի փոս», ներկայացվել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
- 1950 թ. «Ժառանգորդուհին», ստացել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
Ոսկե Գլոբուս [խմբագրել]
3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը.
- 1950 թ. «Ժառանգորդուհին», ստացել է, լավագույն դերասանուհու համար (դրամա)
- 1953 թ. «Իմ զարմիկ Ռեյչելը», ներկայացվել է, լավագույն դերասանուհու համար (դրամա)
- 1987 թ. «Անաստասիա. Աննայի գաղտնիքը», ստացել է, երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (սերիալ)
Այլ մրցանակներ [խմբագրել]
- Վենետիկի կինոփառատոնի Վոլպի մրցանակ, 1948 թ. «Օձի փոս», լավագույն դերասանուհի
- ներկայացվել է 1 Էմմի մրցանակի, 1987 թ., «Անաստասիա. Աննայի գաղտնիքը», երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (սերիալ) և այլն
2008 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Օլիվիա դե Հեվիլլենդին պարգևատրել է մշակույթի Ազգային շքանշանով: 2010 թվականի սեպտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան շնորհել է Պատվավոր Լեգեոնի շքանշան կավալերական տիտղոսը[6]:
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը:
Գրականություն [խմբագրել]
- de Havilland, Olivia. Every Frenchman Has One. Random House, 1962, 202 pages. Comic observations on life in Paris; little actual biographical information.
- Fontaine, Joan. No Bed of Roses. Morrow, 1978, 319 pages. Fontaine's autobiography, containing much detail about growing up with her sister.
- Higham, Charles. Sisters: The Story of Olivia De Haviland and Joan Fontaine. Coward McCann, May 1984, 257 pages.
- Lamparski, Richard. Manhattan Diary. BearManor Media, 2006 ISBN 1-59393-054-2
- Shipman, David, The Great Movie Stars, The Golden Years, Bonanza Books, New York, 1970. Library of Congress Catalogue Card Number 78-133803
- Thomas, Tony. The Films of Olivia de Havilland. Citadel Press, 1983, 255 pages. Foreword by Bette Davis.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- պաշտոնական կայք
- IMDb-ում էջ
- TCM Movie Database կայքում
- Internet Broadway Database կայքում
- լուսանկարներ և կենսագրություն