Օլեսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օլեսուն
նորվ.՝ Ålesund
Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏարածաշրջանՎեստլան
ՔաղաքապետBjørn Tømmerdal
Հիմնադրված է1837 թ.
Մակերես98,48 կմ²
Պաշտոնական լեզունյունորսկ
Խոսվող լեզուներնորվեգերեն
Բնակչություն67 520 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Խտություն433,3 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայքalesund.kommune.no
Օլեսուն (Նորվեգիա)##
Օլեսուն (Նորվեգիա)

Օլեսուն (նորվ.՝ Ålesund), քաղաք Նորվեգիայի արևմտուտքում, Մյորե օր Ռումսդալ ֆյուլքեում, Նորվեգական ծովի ափին։ Բնակչությունը՝ 67 520 մարդ (հունվարի 1, 2023)[1]։

«Առ նուվո» ոճով կառուցված քիչ քաղաքներից է, որը պահպանվել է։ Դրա շնորհիվ դարձել է զբոսաշրջային կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեսուն քաղաքը տեղակայված է Հյուրոնդ և Գեյրանգեր ֆյորդերի միջև։ Ներառված է ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Վարչականորեն Օլեսունը մտնում է Մյորե օր Ռոմսդալ ֆյուլքեում և տեղակայված է 7 կղզիների վրա՝ Հեսսա (նորվ.՝ Hessa), Ասպոյ (նորվ.՝ Aspøy), Նորվոյա (նորվ.՝ Nørvøya), Օկսնոյ (նորվ.՝ Oksnøy), Էլինգսոյ (նորվ.՝ Ellingsøy), Հումլա (նորվ.՝ Humla) և Տորա (նորվ.՝ Tørla)։ Քաղաքի կենտրոնը Ասպոյ և Նորվոյ կղզիների վրա է, իսկ Հեսա և Օսկնոյ կղզիների վրա կառուցված են բնակելի շրջանները։ Էլինգսոյ կղզին (տարածքով երկրորդ) հասանելի է միայն ծովով կամ Սկորդյե քաղաքի ճանապարհով։ Այդ քաղաքում 1987 թվականին կառուցվել է ստորջրյա թունել։

Օլեսուն մունիցիպալիտետի տարածքը 93 կմ² է, բնակչության խտությունը՝ 430 մարդ/կմ²։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի ընդգծված ծովային կլիմա մեղմ, բայց քամոտ ձմեռով։ Տարվա ամենացուրտ ամիսը հունվարն է՝ 1,3 °С միջին ջերմաստիճանով[3]։ Ամբողջ պատմության մեջ արձանագրված ամենացածր ջերմաստիճանը −11 °С է։

Ալեսուն
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
106
 
4
0
 
 
88
 
4
0
 
 
89
 
5
1
 
 
73
 
7
2
 
 
54
 
11
6
 
 
65
 
14
9
 
 
83
 
15
10
 
 
107
 
16
11
 
 
174
 
13
9
 
 
171
 
11
6
 
 
158
 
7
3
 
 
142
 
5
1
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: met.no/klimastatistikk/eklima

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ար նուվո» ոճով կառուցված շենք քաղաքի կենտրոնում

Ըստ լեգենդի՝ Նորմանդիայի (10-րդ դար) իշխանական գերդաստանի հիմնադիր Ռոլլոնը կամ Ռոբերտ 1-ին ծագումով Giske բնակավայրից էր, որը գտնվում էր Օլեսունից հյուսիս-արևմուտք։

Օլեսունի հատուկ քաղաքային բնապատկերը (նեոկլասիկ և նեոգոթական քարե շենքեր՝ աշտարակներով և գերբերով) ողբերգության հետևանք է։ 1904 թվականի հունվարի 23-ի գիշերը քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել էր հզոր կրակի (ինչպես Նորվեգիայի մյուս քաղաքների տները, վերջիններս Օլեսունում նույնպես փայտից էին) պատճառով։ Զարմանալի է, բայց միայն մեկ մարդ է զոհվել, սակայն ավելի քան 10 000 մարդ մնացել է անօթևան[4]։

Քաղաքի վերականգմամբ զբաղվել է «ար նուվո» ոճի կողմնակից մի ճարտարապետ։ «Ար նուվո»-ն այդ ժամանակ Եվրոպայում բավականին տարածված էր։ Քաղաքի վերականգնումը մասամբ ֆինանսավորել է գերմանացի կայսր Վիլհելմ II-ը, ով սիրում էր հանգստանալ քաղաքի մերձակայքում։ Այսպիսով, քաղաքի շենքերի մեծ մասը կառուցվել են 1904 և 1907 թվականների միջև, իսկ փոքր աշտարակները և ճարտարապետական մյուս հետաքրքիր դետալները քաղաքը դարձրել են Նորվեգիայի ամենայուրահատուկ քաղաքներից և հայտնի զբոսաշրջային օբյեկտներից մեկը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեսունը երեկոյան

Օլեսունը նորվեգական ձկնորսական արդյունաբերության ամենամեծ և կարևորագույն կենտրոններից մեկն է։ Քաղաքային ձկնորսական նավատորմը Եվրոպայի առավել ժամանակակիցներից մեկն է։

Բացի այդ, Օլեսունում և հարակից տարածքում զարգացած է կահույքի արդյունաբերությունը։ Այստեղ կան գրասենյակներ և արտադրական հրապարակներ, ինչպիսիք են «Ekornes»-ը, «StressLess chair»-ը և «Stokke company»-ն։ Քաղաքային տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում զբորսաշրջությունը։ Ալեսունը մեկն է այն նավահանգիստներից, որտեղ օրը երկու անգամ գալիս է մեծբրիտանական Hurtigruten լաստանավը։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սունմյորե Ազատագրական թանգարան

Օլեսունի թանգարանում կարելի է տեղեկանալ, թե ինչպիսի տեսք է ունեցել քաղաքը մինչ կործանարար հրդեհը և ինչ հսկայական ջանքեր են գործադրել բնակիչները այն մարելու համար։ Բացի այդ, քաղաքում գործում է «Ար նուվոյի կենտրոն»-ը (նորվ.՝ Jugendstilsenteret), որի էքսպոզիցիան ցույց է տալիս Օլեսունում ար նուվո ոճի օգտագործմումը ինչպես շինությունների, այնպես էլ կահույքի և ներքին դիզայնի կառուցման մեջ։

Ձկների կերակրում Ատլանտյան պարկում

Օլեսունից 3 կմ արևմուտք գտնվում է Ատլանտյան պարկը, որը Սկանդինավիայի ամենախոշոր ակվարիումներից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել կյանքը այն տեսքով, ինչպես այն գոյություն ունի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում։ Ակվարիումի ջուրը խողովակաշարի միջոցով ներմղվում է անմիջապես օվկիանոսից, այդ պատճառով ձկները բնակվում են իրենց սեփական միջավայրում։ Ամեն օր ժամը 13։00-ին այցելուները կարող են հետևել, թե ինչպես են ջրասուզակները սուզվում ամենամեծ ակվիարիում՝ կերակրելու համար վահանաձկներին, ձողաձկներին և այլ տեսակներին։

Բաց երկնքի տակ ազատագրական Սունմյորե թանգարանը տեղակայված է Օլեսունից 4 կմ արևելք։ Այստեղ պահպանված են տարածաշրջանի մոտավորապես 50 պատմական շինություն։ Թանգարանում կարելի է տեսնել վիկինգների նավեր, գյուղացիական զգեստներ, տնտեսական շինություններ, տարբեր տեսակի գյուղական կառույցներ և եկեղեցիներ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի ֆուտբոլային Օլեսունը թիմը (նորվ.՝ Aalesunds Fotballklubb (AaFK)) հիմնադրվել է 1914 թվականին։ Թիմն առաջին անգամ դուրս է եկել նորվեգական բարձրագույն լիգա 2003 թվականին։ Թիմի նոր տնային մարզադաշտը՝ «Քոլըր Լայն Ստադիոն»-ը բացվել է 2005 թվականի ապրիլի 16-ին և գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա։ Ակումբի աջակցության թիմը կոչվում է «Stormen» և ընդգրկում է մոտ 2 000 անդամ։

Քաղաքի տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից
Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից


Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից
Օլեսուն քաղաքի համայնապատկերը Ակսլա բլուրից

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  2. «West Norwegian Fjords – Geirangerfjord and Nærøyfjord». UNESCO. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «Normaler for Ålesund» (Norwegian). Meterologisk institutt. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Historical journey in the Municipality of Aalesund». www.alesund.kommune.no. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեսուն» հոդվածին։