Օլգա Սպանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Սպանդարյան
Ծնվել էհունիսի 19, 1879(1879-06-19)
ԾննդավայրՄախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 7, 1971(1971-08-07) (92 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական, լրագրող և մանկավարժ
ԱմուսինՍուրեն Սպանդարյան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Օլգա Վյաչեսլավովնա Սպանդարյան (Օլգա Ադամովիչ[1], հունիսի 19, 1879(1879-06-19), Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1971(1971-08-07), Մոսկվա, ԽՍՀՄ), հեղափոխական ագիտատոր-պրոպագանդիստ, լրագրող, մանկավարժ։ Կոմունիստական կուսակցության անդամ (1905), Սուրեն Սպանդարյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի իգական գիմնազիան, սովորել Ժնևի համալսարանում (1899-1900 թվականներ)։ 1910-1912 թվականներին դասավանդել է Թիֆլիսի ուսուցիչների միության դպրոցում, միաժամանակ հեղափոխական պրոպագանդիստական աշխատանք տարել քաղաքում։ Վրաստանում մենշևիկների տիրապետության շրջանում բոլշևիկյան կուսակցության գանձապահն էր Կովկասյան երկրային կոմիտեում։ 1921 թվականից աշխատել է ՌԿ(բ) կ Կենտրոնական Կոմիտեի ագիտպրոպագանդայի բաժնում, ՀամԿ(բ) կ Կենտրոնական Կոմիտեի օրգան «Ռաբոչայա գազետա» («Рабочая газета») թերթի խմբագրությունում խմբագրել է մանկավարժական «Յունիե ստրոիտելի» («Юные строители») և «Մուրզիլկա» («Мурзилка») ամսագրերը, ղեկավարել ՀամԿ(բ) կ ԿԿ-ին կից խմբագիրների կաբինետը և «Զա ինդուստրալիզացիյու» («За индустрализацию») թերթի բանավոր բաժինը։ 1934 թվականից Խորհրդային միութենական կարգի անհատական թոշակառու էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Օլգա Սպանդարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 54