Օդ (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդ
Aude
Զինանշան
Blason11.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Լանգեդոկ-Ռուսիլյոն
Վարչկենտրոն Կարկասոն
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2009) 353 980
Խտություն 58 մարդ/կմ²
Տարածք 6 139 կմ²
Օդ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Օդ (ֆր․` Aude), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում, անունն ստացել է գետից: Նախկինում եղել է Լանգեդոկ գավառի մաս: Գտնվում է Միջերկրական ծովի և Պիրենեյան լեռների միջև:
Օդը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790թ. մարտին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է:

  • Օդ դեպարտամենտի կարգային թիվն է` 11։

Պատմությունը[խմբագրել]

Տոտավելցի մարդու գանգը

Նախապատմությունը[խմբագրել]

Դեպարտամենտի տարածքում հայտնաբերվել են նախամարդու հետքեր՝ կացնի և գործիքների նմանվող իրերի տեսքով։ Ամենահետաքրքիր հայտնաբերությունը, սակայն, եղել է Տոտավելի մոտ Անրի դը Լյումլեի գտած գանգը[1] Սա ևրոպայում հայտնի ամենահին գանգն է և թվագրվում է մեզնից 450 000 տարի առաջվա թվականով։ Հավանական է, որ տոտավելցի մարդն ապրել է այս ամբողջ տարածաշրջանում։

Հռոմի ժամանակաշրջանը[խմբագրել]

Հռոմեացիները, Դոմիցիոս Ահենոբարբոսի գլխավորությամբ մ.թ.118 թվականին հիմնավորվեցին այստեղ։ Տեղանքն ուներ կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ գտնվում էր Հին Հռովմի երկու՝ աքվիտանական և դոմիցիանական ճանապարհների հատման տեղում, ինչպես նաև, կարևոր էր ծովին մոտ և Օդ գետի ակունքում գտնվելը։
Համարյա երկու հարյուրամյակների ընթացքում այստեղ տիրում էր խաղաղությունը և տնտեսական վերելքը։

435թ. երկիր ներխուժեցին վեստգոթերը, այն ժամանակ, երբ Փլավիոս Էցիոսն զբաղված էր Գալիայից ներս թափանցած ավազակ բագաուդներին ճնշելով։ 507թ. Քլոդվիգ I-ի հաղթանակը թույլ տվեց, որ նվաճի Թուլուզը և Աքվիտանիան։ Սակայն, նա չկարողացավ վերանվաճել Օդի տարածքը, որը մնացել էր վեստգոթերի ձեռքերին, շնորհիվ օստգոթերի թագավորի օգնության, ում զորքերը 508թ. ջախջախեցին Քլոդվիգի որդուն։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Discovery made in July 1971 Տե'ս Տոտավելի կայքը