Օդորակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլիս Կարիեր

Օդորակիչ կամ կոնդիցիոներ (լատ. conditio — պայման, վիճակ), օդի կոնդիցիոնման համակարգերում օդի մշակման և տեղափոխման ագրեգատ։ Տարբերում են ինքնավար (ներկառուցված սառնարանային մեքենաներով և էլեկտրական օդատաքացուցիչներով), ոչ ինքնավար (ցրտով և ջերմությամբ սնվում են արտաքին աղբյուրներից) և օդորակիչ-հասցնողներ (օդով սնվում են կենտրոնական օդորակիչից, իսկ ջերմությամբ՝ արտաքին աղբյուրից, օրինակ՝ ջերմային և սառնարանային կենտրոնական կայաններից)։ Ըստ հարմարադասման ինքնավար օդորակիչները լինում են՝ հորիզոնական, առանձին ագրեգատային և ուղղաձիգ, ոչ ինքնավարները՝ հորիզոնական և ուղղաձիգ, իսկ օդորակիչ-հասցնողները՝ օդափոխիչ և արտարկիչ։


1 — կոնդենսատոր
2 — ջերմակառավարող սարք
3 — շոգեգոյացուցիչ
4 — կոմպրեսսոր

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրական է, որ «Կոնդիցիոներ» բառն արտասանվել է դեռևս 1815 թվականին։ Անգլերենում «to condition» բառը նշանակում է «բերել լավ պայմանների կամ պայման, որի դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի», այս դեպքում՝ մարդու համար խոնավության, ցրտի կամ տաքության կարգավորում։ Դեռևս 1815 թվականին ֆրանսիացի Ժանն Շաբանեսը ստացավ բրիտանական պատենտ, որը հնարավորություն էր տալիս կարգավորել խոնավությունը և տաքությունը բնակելի տներում։ Սակայն միայն 1902 թվականին ամերիկացի ինժեներ Ուիլիս Կարիերը (Willis Carrier) ստեղծեց առաջին օդորակիչը Նյու Յորքում գտնվող Բրուկլին տպագրատան համար։ Հատկանշական է, որ այն ոչ թե զով ջերմստիճան հաստատելու համար էր, այլ խոնավությունը կարգավորելու համար։ Վերջինս փչացնում էր կնիքի որակը։ Առաջին սենյակային օդորակիչը ստեղծվել է Ջեներալ էլեկտրիկ կազմակերպության կողմից 1929 թվականին։ 1958 թվականին ճապոնական Daikin կազմակերպությունը հեղափոխություն մտցրեց օդորակիչների արտադրության մեջ։ Նրանք ստեղծեցին առաջին տաքացուցիչ պոմպը, որը հնարավորություն տվեց օդորակիչներին ոչ միայն զովացնել, այլև տաքացնել սենյակը։ Իսկ ահա 1961 թվականին ճապոնական Տոշիբա ընկերությունը սկսեց օդորակիչների մասսայական արտադրություն, որոնք աշխատում էին սպլիտ համակարգով (split system

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 569