Օգյուստ Պեռե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգյուստ Պեռե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1874(1874-02-12)[1][2][3][…]
ԾննդավայրԻքսել, Բրյուսել, Բելգիա
Մահացել էփետրվարի 25, 1954(1954-02-25)[1][2][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԵրկերChapelle du Rosaire de Vence?, Église Notre-Dame du Raincy?, reconstructed center of Le Havre? և Ելիսեյան դաշտերի թատրոն
Մասնագիտությունճարտարապետ, general contractor, ուսուցիչ, դիզայներ և քաղաքաշինարար
ԱշխատավայրՓարիզի ճարտարապետության հատուկ դպրոց և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Ծնողներհայր՝ Claude Perret?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա
 Auguste Perret Վիքիպահեստում
Օգյուստ Պեռե

Օգյուստ Պեռե (ֆր.՝ Auguste Perret, փետրվարի 12, 1874(1874-02-12)[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա - փետրվարի 25, 1954(1954-02-25)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ 1928 թվականից Փարիզի ճարտարապետության մասնագիտական դպրոցի պրոֆեսոր։ 1948 թվականից՝ ճարտարապետական միջազգային միության պատվավոր նախագահ։

Օգյուստ Պեռեն առաջիններից է, որ կառուցել է ամբողջական երկաթբետոնե շենքեր։ Ձգտելով գեղագիտորեն իմաստավորել հիմնակմախքային համակարգը՝ Օգյուստ Պեռեն հասել է ճարտարապետական ձևերի և կոնստրուկցիաների լիարժեք փոխպայմանավորվածության (Փարիզում՝ բնակելի տուն Ֆրանկլին փողոցում, 1903, գարաժ Պոնթիո փողոցում, 1905-1906, քանդվել է 1960-ական թվականներին, թատրոն Ելիսեյան դաշտերում, 1911-1913, Նոտր Դամ եկեղեցին Լը Ռենսիում, 1922-1923)։ Օգյուստ Պեռեի նախագծած արդյունաբերական շենքերը (նավաշինարաններ Կասաբլանկայում, 1915, գործարան Մոնտատերում, 1920 և Իսուարում, 1939) չափազանց պարզ են և ռացիոնալ։ Կյանքի վերջին տարիներին Օգյուստ Պեռեն իրագործել է քաղաքաշինական խոշոր նախագծեր (Հավրի ավերված մասի կառուցապատումը, սկսվել է 1947 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Auguste Perret (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Auguste Perret (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 StructuraeRatingen: 1998.
  5. 5,0 5,1 5,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1237-perret-auguste
  6. RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Պեռե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 234