Օբ (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օբ
Aube
Զինանշան
Blason10.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Շամպան-Արդեն
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2010թ.) 303 327
Խտություն 51 մարդ/կմ²
Տարածք 6 004 կմ²
Օբ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Օբ (ֆր․` Aube), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, անունն ստացել է Ալպեր լեռներից: Բնակչության 303 327 (2010թ.) ցուցանիշով դեպարտամենտների մեջ 75-րդն է:

  • Օբ դեպարտամենտի կարգային թիվն է` 10։

Դեպարտամենտը հիմնադրվել է 1790թ. հունվարի 15-ի Ազգային ժողովի որոշմամբ։ Վաթսուն այլ դեպարտամենտների նման, իր անունն ստացել է գետից։

Պատմությունը[խմբագրել]

Քրիստոնեության տարածումն սկսվել է երրորդ դարի կեսերից։ Կրոնական հալածանքներն այս տարածաշրջանում եղել են առավել դաժան, սակայն արդեն 340թ. քրիստոնյա համայնքն ունեցավ առաջին եպիսկոպոսը՝ սուրբ Ամատյուրը։ 286թ. Հռոմի կայսր Հուլիանոս II-ն իր զորքով գրավեց Օբի շրջակա տարածքները, այնտեղից դուրս մղելով բագաուդներին։

XII դարը և վանքերը[խմբագրել]

Կլերվո աբբայությունը, մեր օրերում` ուղղիչ հիմնարկություն:

Դեպարտամենտի տարածքում հիմնադրվել է պետության պատմության մեջ մեծ նշանակություն ունեցած երկու վանք՝ Կլերվո աբբայությունը, որը հիմնադրել է Բերնարդ Կլերվոյեցին 1115թ. և նրա մրցակից Պյեր Աբելարի հիմնադրած Պարակլետ աբբայությունը։ Բերնարդ Կլերվոյեցին հայտնի է դարձել 1129թ. Թրուայում ունեցած ելույթով, որով կոչ էր անում սկսել Երկրորդ խաչակրաց արշավանքը և որն արդյունքում ունեցավ ծանր հետևանքներ։

XX դար[խմբագրել]

1911թ. ծագած «շամպանյան խռովություները» զավթեցին նաև Օբ դեպարտամենտի տարածքը։ 1919թ. կառավարությունը հրապարակեց դեկրետ, որով առաջին անգամ Օբում գտնվող գինեգործական տնտեսություններին թույլատրվեց արտադրել «շամպայն» գինիներ։

Տնտեսությունը[խմբագրել]

Օբի տնտեսությունը 19-րդ դարից սկսած կենտրոնացած է տեքստիլ արդյունաբերության վրա։ Տարածաշրջանային տնտեսական փոփոխությունների հետ կապված, մեր օրերում այս բնագավառը ճգնաժամ է ապրում։

2007թ. դեպարտամենտի աշխատունակ բնակչությունը եղել է 139 083 մարդ, որից 121 966-ն աշխատող և 17 117-ը՝ գործազուրկ։ Տնտեսության մեջ տղամարդկանց բաժինը կազմել է 53%, կանանցը՝ 47%։[1]

Երկաթուղային ցանցը[խմբագրել]

Թրուայի կայարանը

Օբը չունի խիտ երկաթուղային ցանց։ Դեպարտամենտով անցնող միակ գիծը Փարիզ-Մյուզուլ ոչ էլեկտրականացված երկաթգիծն է։

Օբ դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ[խմբագրել]

Մշակույթը[խմբագրել]

Ուտեստներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Results from the 2006 population census, INSEE, consulted on 22 September 2010 (Ֆրանսերեն )