Քրքում գարնանային
Քրքում գարնանային (Crocus vernus) - հիրիկազգիների ընտանիքին պատկանող սոխարմատավոր ծաղկաբույս է։ Վայրի վիճակում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Եվրոպայում։ Բարձրությունը հասնում է 12-15 սանտիմետրի։ Տերևները նեղ են, երկարավում։ Ծաղիկներև ձագարաձև են, սպիտակ, բաց մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլին կամ աշնանը։
[խմբագրել] Մշակումը
Հուլիսի սկզբին, երբ տերևները չորանում են, հողից սոխարմատները հանում են, չորացնում, առանձնացնում են մանրասոխերը (ձագուկներ) և սեպտեմբերի վերջին տնկում նախատեսված տեղում` 12 սմ խորությամբ, բույսը բույսից 10 սմ հեռավորության վրա։ Բավականին լուսասեր է, սակայն լավ է տանում որոշ ստվերացումը։ Գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ, թեթև ավազակավային կամ ավազային, ջրաթափանց և օդաթափանց, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողերը։ Ցրտադիմացկուն է և ձմեռադիմացկուն է։ Բազմանում են նաև մարասոխերով և սերմերով (աշնանը)։ Սերմաբույսերը ծաղկում են կյանքի երրորդ տարում։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ», էջ 226.