Քրոմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոմել (քրոմ և (նիկ) ել), նիկելի, 9-10% քրոմի և 1% կոբալտի համաձուլվածք։ Կիրառվում է որպես ջերմազույգի դրական էլեկտրոդ՝ ալյումելի զուգակցությամբ, ինչպես նաև որպես կոմպենսացիոն հաղորդալար։ Քրոմելի արդիական արտադրությունն սկսվել է 20-րդ դարի 20-ական թվականներին։ Տեսակարար էլեկտրական դիմադրությունը մոտ 1 մկօհմ·մ է, սահմանային աշխատանքային ջերմաստիճանը՝ 1000°С։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 498