Քրոմատիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրոմոսոմի բաղադրամասերը.

(1)Քրոմատիդ
(2) Ցենտրոմեր
(3) Կարճ կողմ
(4) Երկար կողմ

Քրոմատիդներ (հուն.chroma — գույն, ներկ և eidos — ձև), քրոմոսոմների՝ տարրական կառուցվածքային հիմքը, քրոմոսոմը պարունակում է մեկ, երկու կամ (որոշ պոլիպլոիդ բույսերի բջիջներում, պոլիտեն քրոմոսոմներում) բազմաթիվ միատեսակ, միմյանց զուգահեռ տեղադրված քրոմատիդներ։ Յուրաքանչյուր քրոմատիդ պարունակում է ԴՆԹ-ի մեկ հսկայական մոլեկուլ, որն անցնում է նրա ողջ երկարությամբ, առանց խզումների։

Քրոմատիդի ներսում, ըստ երևույթին, պահպանվում են քրոմատինի 3 կառուցվածքային մակարդակները։ Ի լրումն դրանց, միտոզի սկզբում քրոմատինը էլ ավելի խտանում, կոմպակտանում է։ Կոմպակտացմանը զուգահեռ, ձևավորվում է ոչ հիստոնային սպիտակուցներից կազմված հատուկ հիմնամասը, որը պայմանավորում է քրոմատիդի ձևը միտոզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png