Քրիս Ջերիկո
| Քրիս Ջերիկո |
|
| Ռինգային անուն(ներ) | Քրիս Ջերիկո Corazón de León (առյուծի սիրտ) León de Oro Lion Do The Lion Heart Super Liger |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 103 կգ |
| Հայտարարվող հասակ | 183 սմ |
| Ծննդյան թվական | նոյեմբերի 9, 1970 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Էդ Լենգլի Կաթսուջի Ադաչի Քիթ Հարթ Սթյու Հարթ |
| Դեբյուտ | Հոկտեմբերի 2, 1990թ. |
| Կայք | chrisjericho.com |
Քրիստոֆեր Քիթ Իրվին (անգլ.` Christopher Keith Irvine, ծնվ.` նոյեմբերի 9, 1970թ.) առավել հայտնի իր Քրիս Ջերիկո (Chris Jericho) ռինգային անվամբ, Միացյալ Նահանգներում ծնված, ազգությամբ կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, երաժիշտ, դերասան, գրող և գործարար: Ներկա պահին հանդես է գալիս WWE ընկերության Raw ապրանքանիշում: Բացի այդ հանդիսանում է Fozzy կոչվող մեթալ ռոք խմբի գլխավոր վոկալիստը: Հանդես է եկել նաև WCW, ECW և այլ պրոմոշեններում:
Ջերիկոն վերոնշյալ երեք խոշոր պրոմոշեններում հանդես գալու տարիներին ընդհանուր առմամբ հաղթել է 30 չեմպիոնական տիտղոս, որոնցից 6-ը` ծանրքաշային: Եղել է ռեստլինգի պատմության ամենաառաջին անվիճարկելի WWF չեմպիոնը` միավորելով WWE չեմպիոնատը և WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնատը 2001թ.-ին:
Պրոֆեսիոնալ ըմբշամարտից զատ` Ջերիկոն 1999 թ.-ին հիմնադրում է Fozzy ռոք-խումբը: Մասնակցել է «Երբ պարում են աստղերը» (Dancing with the Stars) պարային հեռուստաշոուին:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- www.chrisjericho.com − Քրիս Ջերիկո պաշտոնական կայք
- «Ֆոզզի» խմբի պաշտոնական կայք
- WWE պրոֆիլ