Քրիստոֆեր Մաքդոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆեր Մաքդոնալդ
Christopher McDonald at Cinema City Film Festival day 2 1.jpg
Հասակը՝ 1,91 մ
Ծնվել է՝ փետրվարի 15, 1955 (1955-02-15) (59 տարեկան)
Ծնվելու վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Ազգություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1982-այժմ
Ընտրանի «Հեփի Գիլմոր»
«Ֆլաբեր»
«Երազանքների ռեքվիեմ»
Ամուսին(ներ) Լուպե Գիդլի (1992-այժմ)
Երեխա(ներ) 4 զավակ
էջ IMDb-ում ID 0001520

Քրիստոֆեր Մաքդոնալդ (անգլերեն՝ Christopher McDonald, ծնվ.՝ փետրվարի 15, 1955), ամերիկացի դերասան։

Ծնվել է Նյու Յորքում՝ Ջեյմս և Պատրիսիա Մաքդոնալդների ընտանիքում՝ բաղկացած 7 երեխաներից։ Ունի իռլանդական ծագում։ Հայրը մասնագիտությամբ եղել է մանկավարժ և զբաղեցրել տեղի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնը[1][2], իսկ մայրը՝ անշարժ գույքի գործակալ։ Մանկության և պատանեկության տարիները Մաքդոնալդն անցկացրել է մերձնյույորքյան Ռոմուլուս ավանում։ Ավարտել է Վիլյամ Սմիթի անվան քոլեջը, որից հետո ընդունվել Նյու Յորքի Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիա, այնուհետև՝ Երաժշտության և դրամատիկ արվեստի լոնդոնյան ակադեմիա և վերջապես՝ Ստելլա Ադլերի անվան դերասանական կոնսերվատորիա։

Մաքդոնալդը նկարահանվել է ավելի քանի 85 ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմերում և թատերական ներկայացումներում։ Մաքդոնալդի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Յուղ 2» (1982), «Դաթչ» (1991), «Թելմա և Լուիզ» (1991) և «Հեռուստավիկտորինա» (1994)։ Մաքդոնալդի կերտած առավել հիշվող կերպարներից է գոլֆիստ Շութեր Մակգավինը՝ «Հեփի Գիլմոր» (1996) կատակերգությունից (գլխավոր դերում՝ Ադամ Սենդլեր

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

  • 2011 - Հարիի օրենքը (հեռուստասերիալ)
  • 2010-2012 - Բեն 10. վերջին այլմոլորակայինը (հեռուստասերիալ)
  • 2011 - Սանտայի ընտրություններ 2012 (կարճամետրաժ)
  • 2010-2011 - Բորդուոքի կայսրություն (հեռուստասերիալ)
  • 2011 - Համալսարանային հումորի (հեռուստասերիալ)
  • 2011 - Բրուքլինյան եղբայրները
  • 2006-2011 - Օրենք և կարգուկանոն (հեռուստասերիալ)
  • 2011 - Ձվերը մինչև պատը
  • 2011 - Լիմոնադոտ բերան (հեռուստասերիալ)
  • 2011 - Բոլորին պետք է Քեթը
  • 2011 - Սերիական ընկերներ
  • 2010 - Լավագույններն ու պայծառագույնները
  • 2010 - Ben 10 Ultimate Alien: Cosmic Destruction (համակարգչային խաղ)
  • 2009-2010 - Սթերգեյթ Յունիվերսալ (հեռուստասերիալ)
  • 2010 - Բարի Մանդեյ
  • 2010 - Փախստական
  • 2010 - Սև այրին
  • 2009 - Համարն3ր (հեռուստասերիալ)
  • 2009 - Դատարկագլուխները
  • 2009 - Հովտում հեռու
  • 2009 - Վերամիավորում
  • 2009 - Ծիծաղելի տղերքը
  • 2009 - Օրենք և կարգուկանոն (հեռուստասերիալ)
  • 2009 - Սպուներ
  • 2008 - Ամերիկյան հեքիաթ
  • 2008 - Տնային ճագար
  • 2008 - Իմ տղաները (հեռուստասերիալ)
  • 2008 - Պայծառատեսը (հեռուստասերիալ)
  • 2008 - Խաղացող 5150
  • 2008 - Սուպերհերոսի կինո
  • 2008 - Ամառություն
  • 2008 - Խելագար փողեր
  • 2007 - Ամերիկյան կարկանդակը ներկայացնում է Բետա հաուսը (հոլովակ)
  • 2007 - Արթուն
  • 2007 - Իմ ամենասեքսուալ տարին
  • 2007 - Բրոնքսն այրվում է (հեռուստասերիալ)
  • 2004-2007 - Քիմ Փոսիբլ (հեռուստասերիալ)
  • 2007 - Հին դպրոց
  • 2007 - Սոպրանոների ընտանիքը (հեռուստասերիալ)
  • 2007 - Մեդիում (հեռուստաֆիլմ)
  • 2007 - Ապուշները Հազարդից (հեռուստաֆիլմ)
  • 2006 - Ամերիկյան կարկանդակը ներկայացնում ներկայացնում է մերկ մղոնը (հոլովակ)
  • 2006 - Լաս Վեգաս (հեռուստասերիալ)
  • 2004-2006 - Ճեղքելով (հեռուստասերիալ)
  • 2006 - Ֆանի Մանի
  • 2006 - Երկվորյակներ (հեռուստասերիալ)
  • 2006 - Դուք ժամանել եք Էլլիոտների տուն (հեռուստաֆիլմ)
  • 2005 - Ասում են, թե...
  • 2005 - Կոտրված ծաղիկներ
  • 2005 - Լ.Ա.-ի ապստամբությունը
  • 2005 - Գեր դերասանուհի (հեռուստասերիալ)
  • 2005 - Մեքենայի նոր հոտ (հեռուստաֆիլմ)
  • 2004 - Փիթեր Գեբրիել (հոլովակ)
  • 2004 - Հյուսիսային ափ (հեռուստասերիալ)
  • 2004 - Արդարության լիգան (հեռուստասերիալ)
  • 2003 - Անռանց ձգափոկի (հեռուստասերիալ)
  • 2003 - Աղում
  • 2002 - Մթնշաղային գոտին (հեռուստասերիալ)
  • 2002 - Երեխաներն իրենց ծննդյան ժամանակ
  • 2002 - Լրտեսների երեխաները 2. Կորած երազների կղզին
  • 1999-2002 - Ընտանիքի օրենքը (հեռուստասերիալ)
  • 2002 - Սպիկիզի
  • 2001 - Նա, ով այտեղ չէր
  • 2001 - 61* (Հեռուստաֆիլմ)
  • 2001 - Ազատ ժամանակի տեույթը
  • 2000 - Բեթմեն (հեռուստասերիալ)
  • 2000 - Կատարյալ մրրիկ
  • 2000 - Երազանքների ռեքվիեմ
  • 2000 - Բուժքույր Բեթի
  • 2000 - Գանգերը
  • 2000 - Խախտում
  • 2000 - Մի՞թե նա շքեղ չէ
  • 2000 - Աճպարարները
  • 1999 - Երկաթե հսկան
  • 1999 - Գիդեոն
  • 1999 - Հինգ տուզ
  • 1997-1999 - Վերոնիկայի առանձնասենյակը (հեռուստասերիալ)
  • 1999 - Ուսուցչից կինը
  • 1998 - Ֆակուլտետը
  • 1998 - Էս Էլ Սի Փանք
  • 1998 - Չարչարված
  • 1998 - Կեղտոտ աշխատանք
  • 1998 - Տասնութերորդ հրեշտակը
  • 1998 - Բաժանում. արդիական վեսթեռն
  • 1997 - Սիզամարգի շներ
  • 1997 - Ֆլաբեր
  • 1997 - Բարակ օդի միջով (հեռուստաֆիլմ)
  • 1997 - Քո ժպիտի նման
  • 1997 - Դա թող կուղբին
  • 1997 - Հրացան (հեռուստասերիալ)
  • 1996 - Սուպերմեն (հեռուստասերիալ)
  • 1996 - Հարուստի կինը
  • 1996 - Սուպերմեն. Կրիպտոնի վերջին որդին (հեռուստաֆիլմ)
  • 1996 - Տնային կալանք
  • 1996 - Կելտերի հպարտություն
  • 1996 - Անմոռանալի
  • 1996 - Հեփի Գիլմոր
  • 1995 - Ազնիվ խաղ
  • 1995 - Թասկջիի օդաչուները (հեռուստաֆիլմ)
  • 1995 - Լավագույնների լավագույնները 3. առանց ետին ճանապարհի
  • 1994 - Հեռուստավիկտորինա
  • 1994 - Համալիր արագություն
  • 1994 - Կեսգիշերային վազք մինչև մահ (հեռուստաֆիլմ)
  • 1994 - Ճանապարհային մարդասպանները
  • 1994 - Կեսգիշերային վազք (հեռուստաֆիլմ)
  • 1994 - Կապկի թակարդ
  • 1994 - Հերթական կեսգիշերային վազք (հեռուստաֆիլմ)
  • 1993 - Դժկամ ծերուկ
  • 1993 - Ճակատագրական բնազդ
  • 1993 - Բաններների ժամանակները (հեռուստաֆիլմ)
  • 1993 - Լավ խորհուրդ (հեռուստասերիալ)
  • 1993 - Կասկածի օգուտը
  • 1993 - Հետաքրքրությունների կոնֆլիկտ
  • 1993 - Գաղտնիքիներ պատմելով (հեռուստաֆիլմ)
  • 1993 - Գլխավոր ռեպորտաժ
  • 1993 - Որևէ մեկը գնու՞մ է դեպի կամուրջ (կարճամետրաժ)
  • 1993 - Թափառաշրջիկները
  • 1991-1992 - Վոլտեր և Էմիլի (հեռուստասերիալ)
  • 1992 - Տան վերանորոգում (հեռուստասերիալ)
  • 1991 - Վայրի այգի 2. կապույտ ստվերներ
  • 1990-1991 - Դատարկ բույն (հեռուստասերիալ)
  • 1991 - Դաթչ
  • 1991 - Թելմա և Լուիզ
  • 1991 - Կարմիր քամի (հեռուստաֆիլմ)
  • 1991 - Ճակատագրական ազդեցության (հեռուստաֆիլմ)
  • 1990 - Խաղասենյակ
  • 1990 - Սառը կապույտ (հոլովակ)
  • 1990 - Աստղային ճանապարհ. գալիք սերունդ (հեռուստասերիալ)
  • 1989 - Ութ հոգին հերիք են հարսանիքի համար (հեռուստաֆիլմ)
  • 1986-1989 - Մետլոկ (հեռուստասերիալ)
  • 1989 - Դրախտի հրացանները (հեռուստասերիալ)
  • 1989 - Շանսերը հետևյալն են
  • 1988 - Շտապ օգնություն
  • 1988 - Կորած աղջնակ (հեռուստաֆիլմ)
  • 1987 - Ութը լավ է. ընտանեկան վերամիավորում (հեռուստաֆիլմ)
  • 1987 - Անպատիվ հաջողություն
  • 1987 - Մեր տունը (հեռուստասերիալ)
  • 1986 - Ռիփթայդ (հեռուստասերիալ)
  • 1984-1986 - Բեկումնային հոսք (հեռուստասերիալ)
  • 1986 - Եռախաչ (հեռուստաֆիլմ)
  • 1985 - Սա ապրելաոճ է (հեռուստասերիալ)
  • 1985 - Հարևան տղաները
  • 1985 - Արշավող ասպետը (հեռուստասերիալ)
  • 1985 - Որսորդ (հեռուստասերիալ)
  • 1984 - Չատանուգա Չու Չու
  • 1984 - Բեկում
  • 1984 - Երբ տղաները 84-ի մեջ են
  • 1983 - Խաղարկություն (հեռուստասերիալ)
  • 1983 - Հեշտությամբ (հեռուստասերիալ)
  • 1983 - Սև սենյակը (հոլովակ)
  • 1982 - Կենացներ (հեռուստասերիալ)
  • 1982 - Յուղ 2
  • 1981 - Ոլորում (հեռուստաֆիլմ)
  • 1980 - Դիակառքը
  • 1978 - Ամուսնանալ (հեռուստաֆիլմ)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]