Քրիստոսի եկեղեցի (Ալեքսանդրիա, Վիրջինիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոսի եկեղեցի
Christ Church (Alexandria, Virginia)
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և կազմակերպություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ, Ալեքսանդրիա, ԱՄՆ, 118 North Washington փողոց
Օծման թվականԿառուցվել է՝ 1773, փետրվարի 27
Հիմնական ամսաթվերըփետրվարի 27, 1773
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[1][2] և Virginia Historic Landmark?[3]
ՃարտարապետՋեյմս Ռեն
Ճարտարապետական ոճԳեորգինյան ճարտարապետություն
Հիմնադրվածփետրվարի 27, 1773
Քարտեզ
Քարտեզ
 Christ Church (Alexandria, Virginia) Վիքիպահեստում

Քրիստոսի եկեղեցի (անգլ.՝ Christ Church), 1767-1773 թվականներին Ջոն Կարլիլի կողմից կառուցված եպիսկոպոսական եկեղեցի ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին նախագծվել է Ջեյմս Ռենի կողմից գաղութային ոճի ճարտարապետությամբ[4]։ Այս եկեղեցի են այցելել Ջորջ Վաշինգտոնը, Ռոբերտ Լին, Ֆիլիպ Ռիչարդ Ֆենդալ I-ը։ 1942 թվականի հունվարի 1-ին եկեղեցի են այցելել Ֆրանկլին Ռուզվելտն ու Ուինսթոն Չերչիլը խաղաղության աղոթքի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ներկայումս եկեղեցին ունի 2,400 անդամ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին երկհարկանի 60 մետր բարձրությամբ աղյուսե կառույց է։ Հայտնի աշտարակը կառուցվել է 1785-1815 թվականներին[5]։

1970 թվականից եկեղեցին համարվում է պատմական ազգային հուշարձան[6]։

Հուշակոթող եկեղեցու բակում՝ նվիրված 34 ռազմագերիներին

Եկեղեցու գերեզմանոցում են թաղված 34 ռազմագերիները, ովքեր մահացել են Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում։ Եկեղեցու բակում նրանց հիշատակին կանգնեցվել է հուշատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  2. National Archives Catalog
  3. Virginia Landmarks Register — 1965.
  4. «Virginia Landmarks Register». Virginia Department of Historic Resources. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  5. «Christ Church (Alexandria), Virginia» (PDF). National Park Service. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «National Register of Historic Places Inventory-Nomination: Christ Church» (PDF). National Park Service. 1970 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)Accompanying photos, exterior and interior, from 19. Արխիվացված 2012-09-13 Wayback Machine|32 KB}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]