Քրիստինա Փերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Պերրի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChristina Perri
Ի ծնե անունՔրիստինա Ջուդիթ Պերրի
Ծնվել էօգոստոսի 19, 1986 (37 տարեկան)
Ֆիլադելֆիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրերփոփ,
փոփ ռոք,
կլասիկ ռոք,
ալտերնատիվ ռոք,
սոուլ
ՄասնագիտությունԵրգչուհի,
երգահան,
կիթառահար,
դաշնակահար
Երգչաձայնմեցցո-սոպրանո
ԳործիքներՎոկալ,
դաշնամուր,
կիթառ
Գործունեություն2010–այժմ
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունArchbishop Ryan High School?
Կայքchristinaperri.com
 Christina Perri Վիքիպահեստում

Քրիստինա Պերրի (անգլ.՝ Christina Perri, օգոստոսի 19, 1986(1986-08-19)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան, կիթառահար և դաշնակահար։ Իր դեբյուտային «Jar of Hearts» սինգլը առաջին անգամ հնչել է Fox հեռուսաընկերության So You Think You Can Dance հեռուստաշոուի ժամանակ 2010 թվականին։ ԱՄՆ-ում վաճառվել է սինգլի ավելի քան 3 միլիոն օրինակ և դարձել համաշխարհային հիթ։ Միացյալ Թագավորությունում այն հասել է մինչև հիթ-շքերթների 3-րդ հորիզոնականը և ավելի քան 3 ամիս գտնվել է Միացյալ Թագավորության թոփ 40 հիթ-շքերթում։ Մի քանի ամիս անց Պերրին թողարկեց իր առաջին սինգլների հավաքածուն՝ «The Ocean Way Sessions»:

«Jar of Hearts»-ի ձեռք բերած հաջողություններից հետո Քրիստինան աշխատանքային պայմանագիր կնքեց Atlantic Records-ի հետ։ Նրա դեբյուտային Lovestrong ալբոմը թողարկվել է 2011 թվականի մայիսի 11-ին։ 2012 թվականին The Twilight Saga: Breaking Dawn - Մաս 1 (2011) ֆիլմի համար նա գրեց և ձայնագրեց «A Thousand Years» երգը։ ԱՄՆ-ում վաճառվել է երգի ավելի քան 4 միլիոն օրինակ, 4 անգամ հավաստագրվել է յուրաքանչյուր 1.000.000 վաճառքի համար։ Երկրորդ սինգլների հավաքածուն՝ A Very Merry Perri Christmas-ը, թողարկվել է 2012 թ. հոկտեմբերին։

Փերրիի երկրորդ ալբոմը՝ «Head Or Heart»-ը, թողարկվել է 2014 թ. ապրիլի 1-ին։ Ալբոմի առաջին սիգլը՝ "Human"-ը, թողարկվել է 2013 թ. նոյեմբերի 18-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Պերրին ծնվել է Բենսալեմում (արվարձան Ֆիլադելֆիայում), Փենսիլվանիա՝ Մերի և Դանթե Պերրիների ընտանիքում։ Ունի մեծ եղբայր՝ Նիք Փերրին, որը կիթառ է նվագել Շայնդաուն (Shinedown), Սիլվերթայդ (Silvertide) խմբերի, ինչպես նաև Պերրի Ֆարելի (Perry Farrell) և Մաթ Սորումի (Matt Sorum) հետ։ Փերրիի հայրը իտալացի է, մայրը՝ լեհ։ Փոքր տարիքում շատ անգամ երգել և խաղացել է երաժշտական թատրոնում։ Սովորել է Նազարեթյան Ակադեմիայի ավագ դպրոցում (Nazareth Academy High School), այնուհետև տեղափոխվել Արչբիշոփ Ռայան ավագ դպրոց (Archbishop Ryan High School) և ավարտել այն 2004 թվականին։ Կիթառ նվագել սովորել է ինքնուրույն 16 տարեկանում՝ դիտելով Շեննոն Հունի (Shannon Hoon) (Բլայնդ Մելոն (Blind Melon) խմբից) կատարումները VH1 հեռուստաընկերությունով։ Փոքր ժամանակ հաճախ երգում և խաղում էր երաժշտական թատրոնում։ Փերրին նշել է, որ իր եղբայրը մեծ ազդեցություն է ունեցել իր սկզբնական երաժշտական գործունեության վրա՝ ծանոթացնելով նրան ռոք երաժշտությանը, այդ թվում՝ Գանս ըն ռոուզիս (Guns N' Roses) խմբին, որը հետագայում ոգեշնչել է Փերրիին իր սեփական երաժշտությունը ստեղծելու հարցում։ Նա նաև ասում է, որ սովորել է դաշնամուր և կիթառ նվագել, քանի որ ուզում էր երաժշտություն լսել նաև այն ժամանակ, երբ եղբայրը տանը չէր։ Ըստ Փերրիի՝ նա նվագելու հետ մեկտեղ նաև երգում էր և այդպես էլ ծնվում էին նրա երգերը։ Պերրին Ջեքոբ Ափփելի The Man Who Wouldn't Stand Up նովելի գլխավոր հերոսի սիրելիի՝ Կասանդրայի, ստեղծման հիմքն է եղել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա

21-րդ տարեդարձից հետո Փերրին տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա։ Նա ասում է, որ ամեն օր լացում էր, քանի որ իր համար շատ դժվար էր գտնվել ընտանիքից մոտ 5000 կմ հեռավորության վրա։ Այդ տարվա ընթացքում նա ամուսնացավ և տեղափոխվեց Ֆլորիդա և սկսեց ստեղծագործել այնտեղ։ 18 ամիս անց Փերրին ամուսնալուծվեց և տեղափոխվեց մի փոքր բնակարան, որտեղ բնակվում էր միայնակ, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա երաժշտության վրա։ 2009-ի վերջին տեղափոխվում է Ֆիլադելֆիա։ Դա հենց այն ժամանակ էր, երբ նա գրեց Jar of Hearts-ը։ Որոշ ժամանակ անց էլ տեղաթոխվում է Լոս Անջելես, որտեղ Մելռոուզ սրճարանում աշխատում էր որպես մատուցողուհի, իսկ գիշերները ստեղծագործում էր և ձայնագրում երգեր։

2010-2012: Lovestrong

Պերրին համերգի ժամանակ, 2012 թ.

Փերրին իր "Jar of Hearts" երգը առաջին անգամ ներկայացրել է 2010 թ. հունիսի 30-ին ամերիկյան "Պարիր, թե կարող ես" հեռուտաշոուի ընթացքում որպես Բիլլի Բելի և Քեթրին ՄաքՔորմիքի համարի ֆոնային երաժշտություն։ Քանի որ այդ ժամանակ Փերրին հաստատագրված չէր որպես արտիստ, նրա ընկերուհի Քելտի Քոլինն էր երգը ներկայացրել պարուսույցին։ Փորձերի ժամանակ Փերրին և Քոլինը որպես հանդիսատես համարը դիտում էին դահլիճից։ Հետևելով հեռուտաշոուի ընթացքում ստացած հաջողությանը՝ երգը 1 շաբաթում վաճառվեց 48,000 օրինակով, այդպիսով Բիլբոարդ թեժ 100 հիթ-շքերթում գրավելով 63-րդ հորիզոնականը, և 28-րդ հորիզոնականը՝ Բիլբոարդի Hot Digital Songs հիթ-շքերթում։ Մեկ ամսվա ընթացքում վաճառվեց երգի ավելի քան 100,000 օրինակ։ Թեժ 100 երգերի ցանկում երգը գրավեց 17-րդ հորիզոնականը։

Jar of Hearts-ի գրանցած հաջողությունից հետո, 2010 թ. հուլիսի 10-ից Պերրին պայմանագիր կնքեց Atlantic Records ձայնագրման լեյբլի հետ։ Ձայնագրված The Ocean Way Sessions մինի ալբոմը թողարկվեց 2010 թ. նոյեմբերի 9-ին։ Պերրիի դեբյուտային ալբոմի երկրորդ սինգլը՝ «Arms»-ը, թողարկվեց 2011 թ. մարտի 15-ին։ Իսկ հենց դեբյուտային ալբոմը՝ «Lovestrong»-ը, թողարկվեց 2011 թ. մայիսի 10-ին։ Առաջին շաբաթում վաճառելով 58,000 օրինակ՝ Billboard 200-ում գրավեց 4-րդ տեղը։ Մեծ Բրիտանիայում Lovestrong-ը 13-րդ ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմն էր։

2011 թ. հուլիսին սկսեց իր առաջին համաշխարհային շրջագայությունը՝ Lovestrong Tour-ը, որը տևեց մոտ մեկ տարի և ունեցավ 71 համերգ։ 2011 թ. նոյեմբերի 18-ին Պերրին թողարկեց իր նոր՝ «A Thousand Years» սինգլը, որը տեղ գտավ The Twilight Saga: Breaking Dawn - Մաս 1 (2011) ֆիլմում։ Բիլլբորդ 100-ում երգը սկզբում գրավեց 63-րդ, ապա 31-րդ հորիզոնականը, և միայն ԱՄՆ-ում վաճառելով 4 միլլիոն օրինակ՝ 4 անգամ հավաստագրվեց որպես պլատինում։ Երգը Պերրիի մինչև այժմ եղած ամենահաջողված երգն է։ Ալբոմի երրորդ և վերջին սինգլը՝ «Distance»-ը, թողարկվեց 2012 թ. մարտի 20-ին։

Lovestrong Tour-ի ժամանակ, Սան Խուան, Պուերտո Ռիկոյում Պերրին նշեց, որ սկսել է աշխատել իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա։ Այնուհետև, ավելի ուշ 2012 թ.-ին, նա կատարեց Ջեյսոն Մրազի համերգային շրջագայության՝ Love Is a Four Letter Word-ի բացումը, որը տեղի էր ունենում 2012 թ. Հյուսիսային Ամերիկայում։

2012 թ. Պերրի Ֆեյսբուքի միջոցով հայտարարեց, որ A Very Merry Perri Christmas մինի ալբոմի թողարկման ամսաթիվը՝ 2012 թ. հոկտեմբերի 6։ Ալբոմում միայն մեկ երգ էր Պերրիի հեղինակայինը՝ Something About December, որը հենց գլխավոր սինգլը եղավ, իսկ մնացած երգերը, այլ երգերի քավեր տարբերակներ էին։ Պերրին Սթիվ Քեզիի հետ վերաձայնագրեց A Thousand YearsThe Twilight Saga: Breaking Dawn - Մաս 2 (2012) ֆիլմի համար՝ այն անվանելով A Thousand Years, Մաս 2։ 2013 թ. մայիսի 14-ին Բեվերլի Հիլլում (Կալիֆորնիա) տեղի ունեցող ամենամյա BMI 61-րդ փոփ մրցանակաբաշխության ժամանակ Պերրին ստացավ BMI մրցանակ իր A Thousand Years երգի համար։

2013-ներկա։ Head or Heart և սպասվող երրորդ ալբոմը

Պեերին իր Head or Heart շրջագայության ընէացքում, Լոս Անջելես, Կալիֆորնիա, 2014 թ.

2013-ին Պերրին անընդմեջ թվիթեր էր գրում և Ինստագրամում նկարներ էր տեղադրում իր երկրորդ ալբոմի աշխատանքների վերաբերյալ՝ օգտագործելով "#albumtwo" հեշթեգը։ Փետրվարին Պերրին համագործակցեց շահույթ չհետապնդող To Write Love on Her Arms կազմակերպության հետ, ունենալով երեք կանգառ ունեցող համերգային շրջագայության՝ բարեգործության համար գումար հավաքելու նպատակով, իսկ շոուներից մեկի ընթացքում առաջին անգամ ներկայացրեց իր երկրորդ ալբոմից նոր երգ՝ "I Believe" անվանումով։ Հունիսի 21-ին Պերրին թվիթեց՝ հայտարարելով, որ երկրորդ ալբոմը աշխատանքների արդյունքի մասին։

2013թ․-ի նոյեմբերի 11-ին Պերրին հայտարարեց, որ իր նոր ալբոմի առաջին սինգլը կոչվում է Human: Երգը թողարկվեց 2013թ․-ի նոյեմբերի 18-ին iTunesում։ Նույն օրը Պերրին կատարեց երգը The Queen Latifah Show շոույի ժամանակ[2]։ 2013թ․-ի նոյեմբերի 28-ին Պերրին տեղեկացրեց, որ իր երկրորդ ալբոմը վերնագրված կլինի Head or Heart։ Այն թողարկվեց 2014թ․-ի ապրիլի 1-ին[3]։ Մայիսի 29-ին հայտարարվեց, որ նա կներկայանա Demi Lovato-ի նոր հյուսիս-ամերիկյան շրջագայությանը բացող համարով։ Հետագայում Պերրին հայտարարեց, որ իր երկրորդ ալբոմի շրջագայութունը կկոչվի Head or Heart Tour։ Այն մեկնարկեց 2014թ․-ի ապրիլին[4]։

Հունիսի 9-ին նա թողաևկեց ալբոմի երկրորդ սինգլը՝ "Burning Gold"-ը, որի տեսահոլովակը ներկայացվեց օգոստոսի 1-ին։ 2014թ․-ի դեկտեմբերի 19-ին Պերրին կատարում ունեցավ ամենամյա "Սուրբ Ծնունդը Վաշինգտոնում" տոնական համերգին։

2016թ․-ի մայիսին Պերրին իր Ինստագրամի միջոցով հայտարարեց, որ աշխատում է իր երրորդ ալբոմի վրա։

2016թ․-ի հունիսին հայտարարվեց, որ Պերրին հանդես կգա Լինդսի Սթիռլինգի երրորդ ալբոմում համատեղ երգով, որը կոչվում է Brave Enough: Ալբոմը թողարկվեց 2016թ․-ի օգոստոսի 19-ին։

2018թ․-ի դեկտեմբերի 14-ին Պերրին ներկայացրեց իր առաջին օրորոցային երգերի ալբոմը՝ Երգեր Կարմելլայի համար․ Օրորոցայիններ և Խմբային երգեր (Songs for Carmella: Lullabies & Sing-a-Longs ), որը նվիրված էր իր դստերը։ Ալբոմը թողարկվեց Կարմելլայի մեկամյակի օրը՝ 2019թ․-ի հունվարի 17-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ․-ի մարտին Պերրին սոցիալական ցանցերում հայտարարեց, որ 4 տարի սթափ է։ Նա և Փոլ Կոստաբիլը նշանադրվեցին 2017թ․-ի հունիսին և ամուսնացան 2017թ․-ի դեկտեմբերին։ 2017թ․-ի օգոստոսին Պերրին հայտարարեց, որ սպասում է իր առաջին երեխային։ Նա՝ Կարմելլա Ստենլի Կոստաբիլը, ծնվեց 2018թ․-ի հունվարի 18-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր
Համագործակցություն
Բացող համար

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Year Awards Work Category Result
2011 MP3 Music Awards "Jar of Hearts" The BNC Award Հաղթանակ
4Music Video Honours Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
2013 BMI Pop Awards "A Thousand Years" Մրցանակ՝ հաղթող երգ Հաղթանակ
Musicnotes.com Տարվա երգ մրցանակներ Տարվա երգ Հաղթանակ
Հենց ինքը Տարվա հրատարակիչ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. Atlantic Records. «Քրիստինա Պերրին բացահայտում է երկար սպասված նոր սինգլը՝ "HUMAN"ը». Yahoo! Finance. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «iTunes – Music – Head or Heart by Christina Perri». Itunes.apple.com. 2014 թ․ մարտի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  4. Lipshutz, Jason. «Քրիստինա Պերրին հայտարարեց երկրորդ ալբոմի և շրջագայության մասին». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Փերրի» հոդվածին։