Կրիստիան Կիվու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քրիստիան Կիվուից)
Ֆուտբոլ

Կրիստիան Կիվու
Cristian Chivu Inter.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Կրիստիան Էուջեն Կիվու
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդավայր   Ռեշիցա, Ռումինիա Ռումինիա
Ծննդյան թիվ   հոկտեմբերի 26, 1980 (1980-10-26) (34 տարեկան)
Հասակ 184 սմ
Քաշ 81 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996 - 1998 Ռումինիա Ռեշիցա 24(2)
1998 - 1999 Ռումինիա Ունիվերսիտատիա 32(3)
1999 - 2003 Նիդերլանդներ Այաքս 107(13)
2003 - 2007 Իտալիա Ռոմա 85(6)
2007 - 2014 Իտալիա Ինտեր 115(3)
Ազգային հավաքական
1999 - 2011 Ռումինիա Ռումինիա 75 (3)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Քրիստիան Կիվու (անգլ.՝ Cristian Eugen Chivu) ծնվել է 1980թ. հոկտեմբերի 26-ին։ Ինտեր Միլան ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել]

Ռեշիցա[խմբագրել]

Նոմինալ պաշտպան, ով կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան Կիվուն սկսել է իր հարազար քաղաքի ակումբում՝ ‘‘Ռեշիցայում’’ 1996 թվականին, իսկ 1998 թվականին տեղափոխվել է Կրայովիի ‘‘Ունիվերսիտատիա’’։ Այնտեղ նրան նկատեցին Նիդերլանդական ուժեղագույն ակումբներից մեկը՝ Ամստերդամի Այաքսը և նրա հետ պայմանագիր կնքեցին 1999 թվականին։

Այաքս[խմբագրել]

Այաքսի կազմում Կրիստիանը նշանակալի հաջողությունների հասավ՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։ 2001 թվականին թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Կիվուին նշանակեց թիմի ավագ։ Նրա ավագ լինելու ժամանակահատվածում Այաքսը Հոլանդիայի առաջնության առաջատարն էր և հասավ նաև Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ 2002-ին։ Այաքսի Կազմում Կիվուն անցկացրեց 107 հանդիպում և դարձավ 13 գոլի հեղինակ։

Ռոմա[խմբագրել]

2003 թվականին ռումինացի պաշտպանը տեղափոխվեց իտալական Ռոմա։ Այս տրանսֆերի արժեքը Ռոմայի համար կազմեց 21 միլլիոն եվրո։ Ռոմայի կազմում Կիվուն հանդես եկավ մինչ 2007 թվականը՝ անցկացնելով 85 հանդիպում և խփլով 6 գնդակ։

Ինտեր[խմբագրել]

2007 թվականի հուլիսի 27-ին Կիվուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ինտերի հետ, տրանսֆերն արժեցավ 16 միլլիոն եվրո, բացի այդ Ռոման ստացավ Իտալիայի երիտասարդական թիմի պաշտպան Մարկո Անդրեոլլիին։ 2012 թվականին Ինտերը երկարաձգեց պայմանագիրը Կիվուի հետ երկու տարով և երրորդ տարվա հնարավորությամբ։ Ընդհանուր առմամբ Ինտերի կազմում մինչ 2012/13 մրցաշրջանը անցկացրել է 105 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ 2010 թվականի հունվարի 6-ին Կիևոյի դեմ խաղում գլխի ծանր վնասվածք ստացավ՝ Կիևոյի հարձակվող Սերժո Պելլիսսեի հետ օդային պայքարում։ Խաղից անմիջապես հետո Կիվուն հոսպիտալացվեց և Վերոնայի հիվանդանոցում նրա հաջող վիրահատեցին։ Այդ վնասվացքից հետո Կիվուն ստիպված է խաղալ հատուկ պաշտպանից սաղավարտով։ Իր վերջին հանդիպումը Ինտերի կազմում Կիվուն անցկացրեց 2013 թվականի մայիսի 5-ին։ 2014 թվականի հունվարի վերջին Կիվուն որոշեց ավարտել կարիերան։ Նրա խոսքերով իր որոշման հիմնական պատճառը առողջությունն է։[1]Մարտի 31-ին Կիվուն խզեց պայմանագիրը Ինտերի հետ, որից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին լուրը։[2].

Միջազգային[խմբագրել]

Ռումինիայի ազգային հավաքականի կազմում Կիվուն իր նորամուտը նշել է 1999 թվականին Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։ Այդ ժամանակվանից դարձել է հավաքականի առաջատարներից մեկը։ 2011 թվականի մայիսին Կիվուն հայտարարեց, որ ավարտում է ելույթները հավաքականի կազմում։ Նրա վերջին խաղը Ռումինիայի կազմում տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Իտալիայի դեմ (1։1)։

Ծանոթագրություններ[խմբագրել]