Քրիստիան Լեգրան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Քրիստիան Լեգրան | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ՝ | Christiane Legrand |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 21, 1930 |
| Ծննդավայր՝ | Փարիզ |
Քրիստիան Լեգրան (ֆրանսերեն` Christiane Legrand, ծնվ. 1930, օգոստոսի 21) — ազգությամբ հայ ֆրանսիական էստրադայի երգչուհի։ Միշել Լեգրանի քույրը։
Ծնվել է Փարիզում։ Էստրադա է մուտք գործել 1960-ականնների կեսերին` իր քեռու «Ժակ Հելյան երգչախմբում»։ Մեծ մասամբ կատարել է եղբոր երգերը, շրջել աշխարհի բազմաթիվ երկրներում, ժամանակին վայելել է մեծ հռչակ, Փոլ Մաքքարթնիի, Էլվիս Փրեսլիի, Սիլվի Վարդանի եղել է երաժշտասեր հասարակության կուռքերից։ 1986-ի դեկտեմբերին և 2009 սեպտեմբերին[1] եղբոր հետ համերգներ է տվել Երևանում, ի թիվս ֆրանսերեն երգերի կատարել նաև Սայաթ-Նովա։ Կապված է ֆրանսահայ գաղթօջախի հետ։[2]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 2009-ի համերգի մասին bravo.am կայքում
- ↑ Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են (կենսագրական բառարան), Ե., «Ապոլոն», 1993, էջ 136։