Քրիստափոր Խուրշուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր Խուրշուդյան
Ծնվել էհունիսի 24, 1908(1908-06-24)
ԾննդավայրԲամբակաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 30, 1972(1972-10-30) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունարձակագիր

Քրիստափոր Խուրշուդյան (հունիսի 24, 1908(1908-06-24), Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1972(1972-10-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բամբակաշատ (այժմ՝ Արմավիրի մարզ) գյուղում։ 1927 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան դպրոցը։ 1927-1928 թվականներին ուսուցչություն է արել Նախիջևանում։ 1930-1934 թվականներին աշխատել է Տաշքենդում։ 1954-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ առևտրի մինստրության գլխավոր հաշվապահը։ Մահացել է Երևանում[1][2]։

Ք. Խուրշուդյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաբված մարդիկ, Երևան, Հայպետհրատ, 1964, 300 էջ[3]։
  • Ապրելուց առաջ, Երևան, «Հայաստան», 1967, 406 էջ[4]։
  • Խարխափելուց հետո, Երևան, «Սովետական գրող», 1980, 240 էջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 239-240.
  2. «AV Production - Քրիստափոր Խուրշուդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  3. Խուրշուդյան, Քրիստափոր Մկրտչի; Բերբերյան, Լ (1964). Հարությունի, Միք Ա (ed.). Խաբված մարդիկ։ Նովելներ, վիպակներ. Երևան: Հայպետհրատ.
  4. Խուրշուդյան, Քրիստափոր Մկրտչի; Գասպարյան, Անուշավան Վարդանի (1967). Հարությունյան, Միքայել Արտեմի (ed.). Ապրելուց առաջ. Երևան: Հայաստան.
  5. Խուրշուդյան, Քրիստափոր Մկրտչի; Տումասյան, Ա Ա (1980). Քիշոյան, Ա Ս (ed.). Խարխափելուց հետո։ Վեպ. Երևան: Սովետական գրող.