Քվինտուս Ռոսցիուս Գալլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինտուս Ռոսցիուս Գալլուս
Ծնվել էմ. թ. ա. 126
ԾննդավայրՀին Հռոմ
Մահացել էմ. թ. ա. 62
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ

Քվինտուս Ռոսցիուս Գալլուս (լատին․՝ Quintus Roscius Gallus, մ.թ.ա. 130-62), հռոմեացի դերասան։

Ռոսցիուսը իր ժամանակի խոշորագույն դեմքերից է արվեստում։ Ծագումով ստրուկ էր, օժտված ֆիզիկական գեղեցկությամբ և միմիկայի արտասովոր ընդունակությամբ։ Նա ունեցել է իր դերասանական դպրոցը, որը տվել է տաղանդավոր դերասաններ։

Ռոսցիուսը արժանացել է հռոմեական հասարակության համակրանքին և վայելել է մեծ հեղինակություն։ Նրան դատական գործի կապակցությամբ պաշտպանել է Կիկերոնը։ Ռոսցիուսը իր փայլուն տաղանդով կարողացավ հռոմեական հասարակության մեջ բարձրացնել դերասանի կոչումը։ Ռոսցիուսը պայքարեց դիմակով բեմ դուրս գալու օգտին, որին դեմ էր հռոմեական արիստոկրատիան։

Պոլոնիուսը նրա տարեկան հոնորարը համարել է 500.000 սեստերց, իսկ Կիկերոնը նրա 10 տարվա ստանալիքը համարում է 6.000.000 սեստերց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Առաքելյան (1975). Հռոմեական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 44-46.