Քվինտոս Զմյուռնիացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինտոս Զմյուռնիացի (հին հուն.՝ Κόϊντος Σμυρναῖος, լատ.՝ Quintus Smyrnaeus; հայտնի է նաև որպես Քվինտոս Կալաբրիաց, լատ.՝ Quintus Calaber), հին հույն պոետ, հավանաբար ապրել և ստեղծագործել է IV դարում: 14 գրքից բաղկացած «Հոմերոսից հետո» (լատ.՝ Posthomerica, հին հուն.՝ «Τὰ μετὰ τὸν Ὅμηρον», «Τὰ μεθ᾽ Ὅμηρον») դյուցազնավեպի հեղինակ, որտեղ ներկայացված է Տրոյական պատերազմի պատմությունը «Իլիական»-ում շարադրված դեպքերից հետո: Պոեմը, իր որակով զիջելով Հոմերոսի ստեղծագործություններին, այնուամենայնիվ զուրկ չէ որոշ գեղարվեստական արժանիքներից: