Քվիլյետ մարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քվիլյետ (անգլերեն` Quileute) բնիկ ամերիկացի ժողովուրդ են որոնք ապրում են ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի տարածքում: Ցեղը ձևավորվել է սկսած 1927 թվականից: Նրանց բնակավայրը գտնվում է Կլելլամ կոմսության հարավային անկյունում` Քվիլյետ գետի խաղաղօվկիանոսյան ափին: 2000 թվականի մարդահամարի տվյալներով այնտեղ ապրում է` 371 մարդ, չնայած այն բանին որ նրանց բնակավայրի տարածքը կազմում է 4.061 կմ ²: Նրանք ունեն իրենց սեփական կառավարությունը ԱՄՆ-ում, որը բաղկացած է նախագահից, փոխնախագահից, քարուղարից և գանձապահից:

Քվիլյետ ցեղը հայտնի է իր յուրօրինակ լեզվով: Նրանք խոսում են Քվիլյետ լեզվով` որը մի մասն է կազմում Չիմեկուան լեզվընտանիքի: Նրանց լեզուն այսօր վտանգի տակ է քանի որ միայն նրանք են խոսում այդ լեզվով: Քվիլյետ ցեղի լեզուն մեկն է աշխարհի վեց լեզուներից որոնք չունեն Մ և Ն տառերը: Նրանց լեզվում առկա է ավելի քան 14, 000 բառ: Այդ ցեղի ներկայացոցիչները փորձում են կանխել Քվիլյետ լեզվի ոչնչացումը դրա համար բացելով տոհմական դպրոցներ:

Հնում կային որոշակի հավատքներ որ Քվիլյետ ցեղի մարդիկ կարող էին վերափոխվել գայլի:

Ցեղի հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է` ձուկ բռնելով գետերից և Խաղաղ Օվկիանոսից: