Կուստաքի ալ-Հիմսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քուստակի ալ-Հիմսիից)
Կուստաքի ալ-Հիմսի
قسطاكي الحمصي
Դիմանկար
Կուստաքի ալ-Հիմսի
Ծնվել է4 փետրվար 1858
ԾննդավայրՀալեպ
Մահացել է9 մարտ 1941
Մահվան վայրՀալեպ
Քաղաքացիություն Սիրիա և  Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ և թարգմանիչ
ԱնդամությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա

Կուստաքի ալ-Հիմսի (փետրվարի 4, 1858(1858-02-04)[1], Հալեպ - մարտի 9, 1941(1941-03-09), Հալեպ, Սիրիա), 19-րդ և 20-րդ դարերի Սիրիացի խոշոր բանաստեղծ, գրականագետ, գրաքննադատ, արձակագիր և թարգմանիչ, համարվում է Նահդայի զարթոնքի շրջանի ռահվիրաներից Օսմանյան Սիրիայում։ Հիմնադիրն է արդի գրաքննադատության՝ Արաբական ժամանակակից գրականությունում։ Եղել է նաև առաջին գրականագետներից ով բարեփոխումներ է մտցրել Արաբական ավանդական բանաստեղծության կառուցվածքում[2]։ Ան հայտնի է եղել որպես «ճամբորդ բանաստեղծ», կյանքի զգալի հատվածներ անցկանելով զանազան օտար երկրներում ու քաղաքներում, այդ թվում՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Եգիպտոս, Բեյրութ և Կոստանդնուպոլիս։ Սակայն մշտական ապրուստի և ստեղծագործության վայրը մնացել է Հալեպ քաղաքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուստաքի ալ-Հիմսին ծնվել է Օսմանյան Սիրիայի Հալեպ քաղաքում 1858 թվին։ Նրա նախնիները 16-րդ դարում, գաղթել են Հալեպ՝ Սիրիայի Հոմս քաղաքից։ 15 տարեկան հասակում կորցրել է հորը։ Նրա խնամքն ստանձնել են մայրը՝ Սուզան Դալլալը և քեռին՝ բանաստեղծ Ջեբրայիլ Դալլալը։ Լինելով քեռու խնամքի ու ազդեգության ներքո և այն ժամանակի Հալեպի փայլուն գրականագետների շրջանակում, նրա մոտ մեծ սեր է արթնացել Արաբական գրականության՝ հատկապես բանաստեղծության հանդեպ։ Նա հիմնական ուսումն ստացել է Հալեպի Հույն Կաթոլիկների դպրոցում, ապա շարունակել ու ավարտել է Հալեպի Սուրբ Տիրամոր Ֆրանսիսկան Միսիոներների «Անարատ Հող» քոլեջը։ 19-րդ դարի վերջում անցել է Ֆրանսիա, որտեղ հաջողակ վաճառական է դարձել Մարսելում, Փարիզում և այլ քաղաքներում։ 1905-ին թողել է վաճառականական գործունեությունը Ֆրանսիայում ու վերադարձել Հալեպ։ 1908-ի Օսմանյան հեղափոխությունից հետո, Հալեպ քաղաքի ավագանու անդամ։ Ֆրանսերենի և այլ Եվրոպական լեզուների տիրապետումն ու իմացությունը, բավականին օգնել են նրան ծանոթանալու օտար գրականություններում տեղի ունեցող առաջադիմություններին ու բարեփոխումներին։

1922-ին նշանակվել է Դամասկոսի Ազգային Գիտական Ակադեմիայի կազմում։

Մահացել է 1941-ին՝ ծննդավայր Հալեպում, որն այն ժամանակ Ֆրանսիական մանդատի ներքևում գտնվող Սիրիայի կազմում էր։

Նրա անունով անվանակոչվել է Հալեպի հիմնական փողոցներից մեկը։ 1971-ին, նրա կիսանդրին է տեղադրվել Հալեպի կենտրոնական հրապարակներից մեկում։ Նրա թոռների ջանքերով, Խուստակի ալ-Հիմսիի Հալեպի պապենական բնակարանը դարձել է տուն-թանգարան։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուստաքի ալ-Հիմսիի կիսանդրին Հալեպի Ազատության հրապարակում

Գրականագիտական հրատարակություններ.-

  • Դալլալի բանաստեղծության անաղարտ հմայքը, արաբ. السحر الحلال في شعر الدلال‎, հրատ. 1903, Կահիրե։ Գրականագիտական աշխատություն է, նվիրված նրա քեռու՝ Ջեբրայիլ Դալլալի բանաստեղծական ստեղծագործություններին։
  • Գիտաշխատողի աղբյուրը գրաքննադատության մեջ, արաբ. منهل الورّاد في علم الانتقاد, հրատ. հատոր 1 և 2, 1905, Կահիրե, հատոր 3, 1935, Հալեպ։ Գրականագիտական աշխատություն է, որտեղ ալ-Հիմսին ներկայացրել է գրական քննադատության սկզբունքները գիտական հիմունքներով, Արաբական ժամանակակից գրականությունում։ Այս ստեղծագործությամբ, ալ-Հիմսին համարվում է գրական քննադատության հիմնադիրը՝ արդի Արաբական գրականությունում։
  • Տասնիններորդ դարում հետքեր թողած գրականագետներ Հալեպում, արաբ. أدباء حلب ذوو الأثر في القرن التاسع عشر‎, հրատ. 1935, Հալեպ։ Գրականագիտական աշխատություն է, նվիրված 19-րդ դարի Հալեպի գրական և մշակութային կյանքին և քաղաքի մեծագույն գրական դեմքերին։
  • Հոգիների հայելին, արաբ. مرآة النفوس, հրատ. 1935, Հալեպ։ Այս աշխատությամբ, հեղինակաը հիմնականում անդրադառնում է մարդկային բարձր արժեքներին ու բարոյական գաղափարներին։

Բանաստեղծական հրատարակություններ.-

  • Երգեր Հին Կտակարանից, արաբ. أناشيد من العهد القديم‎, հրատ. 1907, Ալեքսանդրիա։ Պարունակում է ալ-Հիմսիի բանաստեղծական աշխատանքների որոշ հատվածներ։
  • Հատընտիր Կուստաքի ալ-Հիմսիի քերթվածներից, արաբ. مختارات من نظم قسطاكي الحمصي‎, հրատ. 1939, Հալեպ։

Նրա բանաստեղծական ստեղծագործությունների զգալի մասը մնում է անտիպ։

Ալ-Հիմսին նաև Արաբերենի է թարգմանել բազմաթիվ Ֆրանսիական գրական ստեղծագործություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]