Քորնելլ Վուլրիչ
| Քորնելլ Վուլրիչ | |
|---|---|
| Ծնվել է | 4.12.1903 Նյու Յորք |
| Մահացել է | 25.09.1968 Նյու Յորք |
| Գրական անուն | William Irish, George Hopley |
| Ազգություն | ամերիկացի |
| Ստեղծագործական շրջան | 1926-1968 |
| Ոճեր | դետեկտիվ (նուար) |
Քորնելլ Վուլրիչը (անգլ.՝ Conrell Woolrich) ամերիկյան գրող է, որը ստեղծագործում էր նուար (սև դետեկտիվ) ժանրում, որի հիմնադիրն է համարվում: Վուլրիչը ապրում էր մոր հետ (ծնողները բաժանված էին), սովորել է Քոլումբիական համալսարանում: իր առաջին գրքերը գրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ազդեցության տակ: Չնայած որ իր վեպերում հաճախ է հանդիպում խառնակիչ կնոջ պատկերը, ինքը Վուլրիչը միասեռական էր և ողջ կյանքում ընդամենը մի անգամ է ամուսնացած եղել երեք ամսով: 1950-ականներին Վուլրիչը բազմաթիվ խնդիրներ է ունեցել. մահացել է նրա մայրը (1957), ինչի հետևանքով Վուլրիչը ծանր հոգեկան ապրումների մեջ է ընկել, նրա մոտ զարգացել է ոտքի փտախտը, որի արդյունքում գրողը մնացել է առանց ոտքի: Նա մահացավ 1968 թ. սեպտեմբերի 25-ին Նյո Յորքի Marseilles հյուրանոցում:
Վուլրիչի տաղանդը ճանաչել են բազմաթիվ դետեկտիվ ժանրի հեղինակներ: 1949 թ. Դետեկտիվ գրողների ամերիկյան ասոցիացիան Վուլրիչին շնորհեց Էդգար Ալլան Պոյի պարգևը[1]: Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել նուար ժանրի ֆիլմերի ստեղծողների վրա; Վուլրիչի վեպերով նկարված է գրեթե 100 էկրանավորում, այդ թվում Ալֆրեդ Հիչքոքի և Ֆրանսուա Թրյուֆֆոյի ֆիլմերը[2]:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Կենսագրությունը. Lib.rus.ec
- ↑ Cornell Woolrich. IMDb