Քողարկող ռազմազգեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քողարկող ռազմազգեստ, ռազմական հագուստ, որը շնորհիվ միջավայրի հետ նույնացող նախշերի ու գունավորման, քողարկում կամ նվազ տեսանելի է դարձնում զինվորին։ Ռազմական մարտավարության մեջ քողարկումը կարևոր դեր է սկսել խաղալ, այն բանից հետո, երբ 19-րդ դարում էականորեն մեծացավ հրազենի նշանառությունը։ Քողարկող զգեստները սակայն լայն կիրառություն են ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Մինչև 20-րդ դարի սկիզբը զինվորները հիմնականում կրում էին արտահայտիչ, վառ գույներով ռազմազգեստ, քանի որ այդպես ռազմի դաշտում ավելի հեշտ էր տարբերել սեփական զինվորներին թշնամուց։ Բացի այդ պատերազմի ժամանակ թաքնվելը կամ քողարկվելը համարվում էր ամոթալի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]