Քոլեթ Խուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլեթ Խուրի
արաբ․՝ كوليت خوري‎‎
Դիմանկար
Ծնվել է1937
ԾննդավայրԴամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունԴամասկոսի համալսարան
Մասնագիտությունվիպասան, գրող, բանաստեղծուհի, քաղաքական գործիչ և արձակագիր
Ամուսինանհայտ
 Colette Khoury Վիքիպահեստում

Քոլեթ Խուրի (1937, Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ), սիրիացի բանաստեղծ, գրականագետ և վիպագիր։ Նրա մեծ հայրը՝ Ֆարես ԱլԽուրին եղել է անկախության դարաշրջանի նախկին Սիրիայի վարչապետը։ Քոլեթ ԱլԽուրին գրում է արաբերենով, ֆրանսերենով և անգլերենով։ Նա դասախոսություններ էր տալիս Դամասկոսի համալսարանի գրականության ֆակուլտետում։ Նաև, իր ուսումնական օրերից սկսած, աշխատել է սիրիական և արաբական մամուլում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականին՝ Դամասկոսում։ Նախնական կրթությունը ստացել է «Բեզանսյոնի մայրապետների» դպրոցում և ավագ դպրոցը ավարտել է Դամասկոսի արաբական ֆրանսիական ինստիտուտում։ Այնուհետև սովորել է իրավաբանություն Բեյրութի ճիզվիտական համալսարանում, հետո իր բարձրագույն կրթությունը շարունակեում է Բեյրութի Սբ. Հովսեփ համալսարանում, ապա Դամասկոսի համալսարանում և վաստակում է ֆրանսերեն լեզվի ու գրականության բարձրագույն կրթության դիպլոմ։ Եղել է պատմության և վեպի ասոցիացիայի անդամ։ Նա գրում է բանաստեղծություններ և վեպեր, ներկայումս գրականության խորհրդատու է Սիրիայի Արաբական Հանրապետությունում։

Հայտնի գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քսան տարի (1957) (ֆրանսերեն բանաստեղծություն)
  • Օրեր նրա հետ (1959) (վեպ)
  • Ցնցում (1960) (ֆրանսերեն բանաստեղծություն)
  • Մեկ գիշեր (1961) (վեպ)
  • Ես և հեռավորությունը (1962) (ներառում է 9 պատմվածք)
  • Էություն (1968) (պատմություն)
  • Դամասկոսը իմ մեծ տունը (1969) (պատմություն)
  • Էգ բառը (1971) (ներառում է 9 պատմվածք)
  • Եվ անցավ ամառը (1975) (վեպ)
  • Ամենաթանկ գոհարը աշխարհում (1975) (թատերգություն ժողովրդական բարբառով)
  • Օրերի Ընթացքում (1978-1979) (վեպ)
  • Լուսավոր Օրերը (1984) (պատմվածքներ)
  • Ֆարես ԱլԽուրիի թղթերը; Առաջին գիրքը (1989)
  • Ֆարես ԱլԽուրիի թղթերը; Երկրորդ գիրքը (1997)
  • Կին (2000) (պատմվածքներ)
  • Իմ մատները կշոշափեն արևը (2002)
  • Ապագայի հուշերը (1) (2002) (հոդվածների հավաքածու)
  • Ապագայի հուշերը (2) (2003) (հոդվածների հավաքածու)
  • Անկյուններում հեքիաթներ (2003) (պատմվածքների հավաքածու)
  • Սիրո և պատերազմի տարիներ (2006) (հոդվածներ և պատմվածքներ)
  • Հանդիպումների բույրը (2008) (պատմվածքներ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլեթ Խուրի» հոդվածին։