Քոդի Ռոուդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քոդի Ռոուդզից)
Քոդի Ռոուդս
Cody Rhodes
Իրական անունՔոդի Գարետ Ռանելս
Cody Garrett Runnels
Ռինգային անուն(ներ)Քոդի Ռոուդս
Քոդի Ռանելս
Սթարդաստ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ100 կգ[1]
Հայտարարվող հասակ1,88 մ[1]
Ծննդյան թվականհունիսի 30, 1985 (38 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մարիետա, Ջորջիա, ԱՄՆ
ՄարզիչԱլ Սնոու
Բրունո Սասսի
Դաստի Ռոուդս
Գլեյշեր
ԴեբյուտՀունիս, 2006
ԱմուսինԲրենդի Ռանելս (2013-այժմ)

Քոդի Գարետ Ռանելս Ռոուդս (անգլ.՝ Cody Garrett Runnels Rhodes, հունիսի 30, 1985(1985-06-30), Մարիետա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։ WWE փառքի սրահի անդամ Դասթի Ռոուդսի որդին է և ըմբիշ Դասթին Ռոուդսի (Գոլդաստ) արյունակից եղբայրը։

Հայտնի է նաև «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում հանդես գալու տարիներից, որտեղ բացի մարզական կարիերայից, աշխատել է նաև որպես ընկերության գործադիր փոխնախագահ։

Սպորտային ըմբշամարտով զբաղվելու տարիներին երկու անգամ արժանացել է Ջորջիայի սիրողական ըմբշամարտի նահանգային տիտղոսին։

Մասնագիտական կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է ROH աշխարհի, մեկ անգամ՝ AEW TNT, մեկ անգամ՝ IWGP Միացյալ Նահանգների ծանրքաշային, երկու անգամ՝ WWE միջմայրցամաքային տիտղոսը, ինչպես նաև վեց անգամ հռչակվել է թիմային վարկածով չեմպիոն (երեք անգամ աշխարհի թիմային և երեք անգամ WWE թիմային չեմպիոն2013 թվականին եղբոր՝ Գոլդասթի հետ արժանացել է Սլեմմի մրցանակի՝ «տարվա թիմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Սթարդաստ». «WWE». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]