Քննարկում:Օսկար լավագույն դերասանի համար

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանում[խմբագրել կոդը]

«Օսկար լավագույն դերասանի համար» կարծում եմ սխալ ձևակերպում/անվանում է, քանի որ մրցանակը շնորվում է լավագույն դերի համար, և տրվում է հենց այդ դերասանին։ Ոչ թե, լավագույն դերասանի համար տալի ես ռեժիսյորին/պրոդյուսերին/կաստինգ անկացնողին։ Կարծում եմ, պետք է լինի «Օսկար լավագույն տղամարդու դերի համար» կամ նման մի բան։ Եթե ավելի բառացի, ապա «Լավագույն դերատակարի Օսկար»։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 20:32, 7 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ես էլ կարծում եմ որ կարելի է ուղղակի վերահղում տալ այդ տարբերակներից այստեղ, իմ կարծիքով դերասանին է շնորհվում մրցանակը թող լինի դերասանի համար, ի դեպ անգլերեն` Academy Award for Best Actor: -ERJANIK քննարկում: 05:49, 8 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ես համամիտ եմ Երջանիկի հետ: Իմ կարծիքով քանի որ Օսկարը ամերիկյան մրցանակ է, թող թարգմանվի անգլերենից, ոչ թե ռուսերենից:--Crzycheetah (talk) 06:32, 8 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Չգիտեմ, չգիտեմ։ Իմ ընկալմամբ մրցանակ բառը հայերենում պետք է «պատասխանի» է «ինչի» կամ «ինչի համար», ոչ թե «ում» հարցին։ «Նոբելյան մրցնակ ֆիզիկոսի համար» կամ չենք ասում։ Award ավելի շատ պարգև է քան մրցանակ և «Լավագույն դերասանի պարգև» հայերեն ճիշտ է, բայց Օսկարը անունը չլսեի, անկեղծ կմտածեի, որ «մրցնակ լավագույն դերասանի համար» իրոք կաստինգը անցկացնողներին է տրվում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:23, 8 Օգոստոսի 2012 (UTC)[reply]