Քննարկում:Փինք Ֆլոյդ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդամները[խմբագրել կոդը]

Խումբն այլևս գոյություն չունի, հետևաբար՝ անիմաստ է կաղապարի մեջ «Անդամները/Նախկին անդամները» բաժանումը։ Խմբի բոլոր անդամներին մտցնում եմ «Նախկին Անդամները» հատվածի տակ։ Velvet Bride 07։50, 17 Ապրիլի 2011]]

Պատմություն[խմբագրել կոդը]

Կարճ ժամանակով նրանց միացավ կիթառահար Բոբ Քլոուզը, իսկ նախապես "Screaming Abdabs" կոչված խումբը Բարրեթի առաջարկով վերանվանվեց "Pink Floyd Sound" (այն ժամանակ հայտնի բլյուզմեններ Փինք Անդերսոնի և Ֆլոյդ Քաունսիլի անունների համատեղումից):

Խմբերի անունները ի սկզբանե գրվում էին "the" որոշիչ հոդով՝ The Screaming Abdabs և The Pink Floyd Sound։ Հետո կաշխատեմ ռեֆերենսներ տեղադրել։ Հանում եմ նաև «այն ժամանակ հայտնի բլյուզմեններ» արտահայտությունը՝ թողնելով միայն «բլյուզմեններ»-ը։ Փինք Անդերսոնը դեռ գուցե ինչ-որ չափով, սակայն Ֆլոյդ Քաունսիլը երբեք էլ հայտնի չի եղել։ Ուղղակի անուններն են սիրուն հնչել իրար հետ, Բարրեթն էլ մի բան մոգոնել ա էլի։ ։D—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Velvet Bride (քննարկումներդրում) 10:51, 25 Մարտի 2011.

ինչո՞ւ չպետք է երաժշտական խմբի անունը հայերեն տեքստում լատինատառ գտվի[խմբագրել կոդը]

Իրականում՝ նախորդ տարբերակում Pink Floyd բառը հոդվածի մեջ հանդիպում էր 3 տարբերակով՝ Փինք Ֆլոյդ, Փինկ Ֆլոյդ ու Pink Floyd։ Ես դրանք բոլորը միավորեցի մեկ ոճի մեջ։ Ավելին՝ ահա, օրինակ, [1] օգտագործվում է հենց Pink Floyd տարբերակը. առաջարկում եմ հետ վերադարձնել իմ փոփոխությունները։Ghardashyan (քննարկում) 03։58, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)