Քննարկում:Տուբերկուլոզ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

--Avagyan (talk) 20։02, 12 Մարտի 2012 (UTC)Ավելի ճիշտ կլիներ անվանել <Թոքերի տուբերկուլյոզ> կամ <Թոքերի պալարախտ>. «Թոքախտ»-ը հին և այժմ հայ բժշկության մեջ քիչ օգտագործվող անվանում է։ Թոքերի տուբերկուլոզը համակարգային ինֆեկցիոն հիվանդության տեղային դրսևորումն է. Հարուցիչը հանդիսանում է տուբերկուլոզի միկոբակտերիան (Mycobacterium tuberculosis կամ Կոխի ցուպիկ)։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Avagyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Իսկ եթե պարզապես «Տուբերկուլյո՞զ», կարծեմ միայն թողերի տուբերկուլյոզ է լինում։ --vacio 19:08, 12 Մարտի 2012 (UTC)[reply]

Գոյություն ունի նաև արտաթոքային տուբերկուլյոզ, որի ձևեևն են՝

  • մարսողական համակարգի տուբերկուլյոզ(առավել հաճախ ախտահարվում են բարակ աղու դիստալ հատվածները և կույր աղին),
  • միզասեռական համակարգի տուբերկույլոզ,
  • կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլյոզ (տուբերկուլյոզային մենինգիտ),
  • հենաշարժական համկարգի տուբերկուլյոզ (հիմնականում ողնաշարի ախտահարում),
  • մաշկային և այլ տեղակայման տուբերկուլյոզ։

Սակայն արտաթոքային տուբերկուլյոզի նշված ձևերը միասին վերցրած ավելի հազվադեպ են , քան թոքերի տուբերկուլյոզը. այդ պատճառով էլ տուբերկուլյոզը դասակարգում են(ըստ տեղակայման)` թոքերի և արտաթոքային:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Avagyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Շնորհակալություն պարզաբանելու համար։ Նոր նկատեցի, որ հոդվածում էլ գրված է Թոքախտը վարակային հիվանդություն է, որը կարող է ախտահարել թոքերը, ինչպես նաև մարմնի գրեթե ցանկացած օրգանները: Քանի որ հոդվածը ընդհանուր հիվանդության մասին է, կարծում եմ որ այնուամենայնիվ Տուբերկուլյոզը ավելի գերադասելի է (բոլոր մյուս Վիքինախագծերը հենց այդ տարբերակն են գործածում), իսկ հոդվածում կարելի է ավելի հստակեցնել, թե որ օրգաններն է այն ախտահարում։ Համաձա՞յն եք։ --vacio 19:45, 12 Մարտի 2012 (UTC)[reply]

Համաձայն եմ . Եթե բացեք, ես կփորձեմ հնարավորինս մանրամասնել տուբերկուլյոզի մասին– Այս անստորագիր գրառման հեղինակն է Avagyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Վերնանվանված է։ --vacio 20:18, 12 Մարտի 2012 (UTC)[reply]

Չհիմնավորված խմբագրումներ[խմբագրել կոդը]

Chaojoker մասնակիցը կատարել է չհիմնավորված խմբագրումներ՝

  1. Տուբերկուլյոզ հոդվածը վերանվանել է Թոքախտ, որի վերաբերյալ քննարկում արդեն ծավալվել է, և որտեղ Avagyan մասնակիցը հանգամանորեն ու հիմնավորված բացատրել է այդ եզրույթների տարբերությունը և փոփոխման ավելի նպատակահարմար ուղին, այն է՝ թոքախտը ոչ թե տուբերկուլյոզի, այլ թոքային տուբերկուլյոզի հայերեն համարժեքն է հանդիսանում։ Այս հոդվածը ոչ միայն թոքերի տուբերկուլյոզի (թոքախտ) մասին է, հետևաբար անվանումը պետք է լինի տուբերկուլյոզ, իսկ թոքախտը՝ վերահղում թոքերի տուբերկուլյոզ հոդվածին, երբ այն ստեղծվի։ Տուբերկուլյոզին համարժեք տերմին է պալարախտը, որը իմ կարծիքով կարելի է օգտագործել հոդվածում տուբերկուլյոզի փոխարեն։ Հոդվածում տուբերկուլյոզ բառը մեծամասամբ փոխարինվել է թոքախտ բառով, որը, տվյալ դեպքում, սխալ է։
  1. Հոդվածում հարուցիչ բառը փոխարինվել է մանրէ բառով, որը տվյալ համատեքստում սխալ է օգտագործել։ Ըստ մասնակցի՝ «հարուցիչ նշանակում է վիրուս, «հարուցիչը մանրէ է» անիմաստ արտահայտություն է»։ Նախ և առաջ «հարուցիչը մանրէ է» արտահայտություն չգտա հոդվածի նախկին տարբերակում և հետո հարուցիչ չի նշանակում վիրուս (տե՛ս հետևայալ քննարկումը)։ Ճիշտ է՝ տուբերկուլյոզի հարուցիչը հանդիսանում է «տուբերկուլյոզի միկոբակտերիա» մանրէն, և կարող է թվալ, որ այս բառերը (հարուցիչ և մանրէ) հոմանիշեր են, սակայն մեկը մյուսի փոխարեն օգտագործելը սխալ է, քանի որ դրանք տարբեր իմաստներ են արտահայտում։

Ելնելով վերը նշվածից ճիշտ կլինի հետ շրջել Chaojoker մասնակցի խմբագրումը և վերանվանել հոդվածը «տուբերկուլյոզ»։--Gevorg (քննարկում) 17։14, 24 Հունվարի 2013 (UTC)

Հոդվածի վերնագիրը վերադարձրել եմ նախկին տարբերակին, քանի որ նախքան 2012―ի մարտի վերանվանումը քննարկում է ծավալվել, ուստիև նոր փաստերի կամ չհամաձայնության դեպքում ակնկալելի է, որ կրկին նախապես քննարկում ծավալվի։ Տեսքստի մեջ տերմիննենների ոչ ճիշտ փոխարինումները կնխդրեի ինքներդ փոխեք (եթե լիովին համոզված եք, որ ճիշտ է, իսկ եթե ոչ գուցե արժի սպասել Քաոջոքերի արձագանքին)։ --vacio 19:21, 24 Հունվարի 2013 (UTC)
Եզրույթների փոխարինման ոչ ճիշտ լինելը միանշանակ է, ուստիև հետ եմ շրջում համապատասխան խմբագրումը--Gevorg (քննարկում) 19:47, 24 Հունվարի 2013 (UTC)
Նախ պատասխանեմ հարուցիչի մասին․ ստուգեցի նշված քննարկումը, բայց այնտեղ ոչ մի փաստ և աղբյուրով քննարկում չգտա։ Հայերեն բժշկական բառարանը ստուգելը ցույց է տալիս, որ virus բառը հարուցիչ է թարգմանվում։ Հանրապետական բժշկական բառարանն այն վիրուս է թարգմանում։ Կարելի է սրանցից եզրակացնել, որ հարուցիչ և վիրուս բառերը հոմանիշներ են։ Հասկանում եմ, որ ձեր առարկությամբ դուք հարուցիչ բառը դիտում եք ավելի շուտ որպես vector բառի թարգմանություն, որը անձամբ հասկանալի եմ գտնում, սակայն բառարանն այլ պաշտոնական թարգմանություն է տալիս։ Vector բառը Հանրապետական բժշկական բառարանում փոխանցող է թարգմանվում (իսկ ես օգտագործել էի վարակիչ բառը դրա համար)։ Այնպես որ, շուտափույթ հետշրջումն առանց պատասխանի սպասելու բերում է հոդվածի տեքստում տարածված սխալների («Տուբերկուլյոզի հարուցիչները», «Հարուցիչը տուբերկուլյոզի միկոբակտերիան է», ևն)։ Բակտերիաները մանրէներ (միկրոբներ) են, սակայն հարուցիչները կամ վիրուսները այդ խմբին չեն պատկանում, ոչ էլ հակառակը։ Դրա համար ասել, որ որևէ «վիրուս բակտերիա է հանդիսանում» («հարուցիչը միկոբակերիա է») լրիվ անիմաստ է։Chaojoker (քննարկում) 23:31, 5 Փետրվարի 2013 (UTC)
Ձեր նշած բառարանները թարգմանում են ոչ թե կոնկրետ վիրուս բառը, այլ տարբեր բառակապակցություններ, որտեղ առկա է վիրուս բառը։ Այդ բառարաններում վիրուս բառը փնտրելիս բացում է այն հիվանդություններին վերաբերող բառակապակցությունների ցանկը, որոնք հարուցվում են վիրուսներով և թարգմանության մեջ վիրուս բառը փոխարինված է հարուցիչով։ Սակայն դա չի նշանակում, որ վիրուս և հարուցիչ բառերը հոմանիշեր են և կարելի է օգտագործել մեկը մյուսի փոխարեն ցանկացած համատեքստում։ (Տես ռուսերեն վիքիպեդիայում՝ վիրուս՝ вирус և հարուցիչ՝ возбудитель): Virus բառի ոչ բժշկական թարգմանությունն է թույն (Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն)։ Իսկ բժշկության, կենսաբանության մեջ վիրուս անվանում են միկրոօրգանիզմների որոշակի տեսակների և այս իմաստով այն հայերեն համարժեք ոչ մի բժշկական գրականության մեջ չունի։ Իսկ հարուցիչ նշանակում է որևէ հիվանդություն հարուցող, առաջացնող։ Հարուցիչներ կարող են լինել ինչպես վիրուսները, այնպես էլ բակտերիաները, նախակենդանիները և այլն: Սրանում կարելի է համոզվել ուսումնասիրելով մանրէաբանության վերաբերյալ ցանկացած գիրք։ Օրինակ՝ «Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն», ԵՊԲՀ հրատ․, Երևան, 2009թ, էջ 133-134, որտեղ նշված է․
Ըստ հարուցիչի բնույթի՝ ինֆեկցիոն հիվանդությունները տարբերակվում են բակտերիային, վիրուսային, սնկային և պրոտոզոային։
Հարուցիչը Vector բառի թարգմանություն չեմ դիտում։ Դրանք միանգամայն տարբեր նշանակություններ ունեն։
«Տուբերկուլյոզի հարուցիչները», «Հարուցիչը տուբերկուլյոզի միկոբակտերիան է» արտահայտությունները սխալ չեն և գրականության մեջ օգտագործվում են հենց այս տեքստով․
Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը տուբերկուլոզային միկոբակտերիան է։ (Մ․ Դ․ Սաֆարյան «Ֆթիզիատրիայի անկյունաքարերը», Երևան, 2004թ, էջ 11)
Բժշկական ոչ մի գրականության մեջ «թոքախտի վարակիչ» արտահայտություն չկա, և դա բժշկական տեսանկյունից անգրագետ արտահայտություն է։ Սա լիովին համոզված ասում եմ որպես բժիշկ։ --Gevorg (քննարկում) 19:18, 6 Փետրվարի 2013 (UTC)
Ինչ վերաբերում է թոքախտին, Գուգլի որոնումներում դա հաստատ ավելի տարածված է։ Ինչ վերաբերում է բժշկական գրականության մեջ, խնդրում եմ բերել օրինակ, որտեղ բժշկական գրականության մեջ ասում է, թե «թոքախտը» սխալ արտահայտություն է այս հիվանդունյան անվանման համար։ Այն որ բժշկական գրականության մեջ «ավելի տարածված է» ռուսական անվանումը զարմանալի չէ, երբ հայ բժիշկների մեծ մասը ռուսերենով են անց կացնում բժշկական ֆակուլտետը․ եթե որևէ ձև ասվում է, որ թոքախտը սխալ անվանում է, կամ թերի է փոխանցում հիվանդության իմաստը, ես կընդունեմ, որ «տուբերկուլյոզ» կոչվի հոդվածը, իսկ եթե ուղղակի ռուսական կրթության խնդիր ունենք այստեղ, և թոքախտը նույն ճշգրտությամբ վերաբերում է նույն հիվանդության, ապա կողմ եմ հայերենում ավելի տարածված անվան․ վերջ ի վերջո կարդացողները և որոնողները բոլոր հայախոսներն են։ Chaojoker (քննարկում) 23:31, 5 Փետրվարի 2013 (UTC)
Գուգլում «թոքախտ» և «տուբերկուլյոզ» բառերի որոնման արդյունքների տարբերությունը աննշան է։ Թոքախտ տերմինը բժշկական գրականության մեջ շատ հազվադեպ է հանդիպում և բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ այն վերաբերում է թոքերի տուբերկուլյոզին։ Այս հոդվածում բոլոր տեղերում մտովի փոխեք տուբերկուլյոզ բառը թոքախտի և կստանաք «աղիքների թոքախտ, ոսկրերի թոքախտ, մաշկի թոքախտ», որը ակնհայտ աբսուրդ է։ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի կայքում ամենուր օգտագործվում է «տուբերկուլոզ» եզրույթը։ Ընդհանրապես ես էլ եմ կողմ հայերեն եզրույթների օգտագործմանը և գերադասում եմ այն եզրույթները, որոնք առավել ճիշտ են փոխանցում բառի իմաստը։ Ինչպես վերը արդեն նշել եմ տուբերկուլյոզի հայերեն համարժեքն է «պալարախտ» բառը՝ ըստ ստուգաբանության և հիվանդության ձևաբանական դրսևորումների։ Թեև այս եզրույթը շատ քիչ է օգտագործվում։ Ի դեպ այս ընթացքում պարզվեց, որ ֆթիզիատրիայի հայերեն դասագրքերում և Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի կայքում օգտագործվում է «տուբերկուլոզ» բառը (առանց յ-ի), որը կախված է, թե որ լեզվից ենք տառադարձում։ Յ-ով տարբերակը՝ ռուսերենից է, իսկ առանց յ-ն՝ լատիներենից։
Կարծում եմ նեղ մասնագիտական եզրույթների դեպքում շեշտը պետք է դնել ոչ թե տարածվածության վրա, այլ աղբյուրի վստահելիության։--Gevorg (քննարկում) 19:18, 6 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի՛ մասնակիցներ (Avagyan, Gevorg), հիվանդությունը հայերեն կոչվում է տուբերկուլոզ, ոչ թե տուբերկուլյոզ։--Hayk S. Margsryan   M.D. 08։25, 18 Մայիսի 2013 (UTC)

Ըստ ՀՍՀ-ի Տուբերկուլոզ է, առանց յ-ի։ Իսկ հանրագիտարանին չհավատալու հիմք չունենք։--Bekoքննարկում 08:30, 18 Մայիսի 2013 (UTC)[reply]

Հարգելի՛ մասնակիցներ «Տուբերկուլյոզ» էջը վերանվանեցի «Տուբերկուլոզ», քանի որ դա է հիվանդության ճիշտ անվանումը։ Հարգանքներով --Hayk S. Margsryan   M.D. 17։08, 18 Մայիսի 2013 (UTC)

Համամիտ եմ -ոզ, այլ ոչ թե -յոզ տարբերակի հետ։ Ուշադրություն չէի դարձրել այդ փաստի վրա։ Հետայսու նկատի կունենամ։ Շնորհակալություն--Avagyan (քննարկում) 19։50, 23 Մայիսի 2013 (UTC)