Քննարկում:Տնային վիդեո համակարգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էջը տեղափոխելուց առաջ խորհրդակցելը վնասակար է ձեր առողջությանը ! ! ! --Narek75 22:07, 11 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Narek75, եթե չկան արդեն բացահայտ տարաձայնություններ, ո՞րն է նախքան անվանափոխել այն քննարկելու պատճառը։ (քիչ մը շեղվեմ՝ ԲԱԱ բառը NBA բառի թարգմանություն լինելու պատճառը սեպտեմբերի 13-ից գրված է այս էջում, բայց մինչ օրս մնում է անպատասխան։ Ո՞րն է անպատասխան քննարկում սկսելու պատճառը։) Էջի անվանափոխման պատճառը նշվել է տեղափոխելիս ամփոփման մեջ․ խնդրում եմ ծանոթանալ Վիքիփեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույցին, և հնարավորինս օգտվել դրանից անգլերեն տառերի տառադարձման նպատակով։ Շնորհակալություն, Chaojoker 03:21, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Տառադարձությունը մի կողմ... Ախր ինչ պարտադիր է անգլերեն հապավումները անիմաստ տեղը տառադարձել հայերենով: Այո՛, անիմաստ, որովհետև որոշ բաներ կան, որ որքան էլ մեր մայրենի լեզվով թարգմանենք, միևնույն է ՄԻ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ: Նորից եմ կրկնում, միայն ՈՐՈՇ ԲԱՆԵՐ: Հա՛ չմոռանամ անհամեստությանս համար ներողություն խնդրել: Կողմ--Narek75 11:14, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Վիքիփեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույցը դուք եք գրել ամբողջությամբ և դա հիմք չե ձեր կարծիքը առաջ քաշելու համար: Այնտեղ նույնիսկ հղումներ չկան:--178.78.167.75 14:12, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Էջի ներքևը նշած է աղբյուրը, նրա մասին մեզ հայտնել են Լեզվի պետական տեսչությունում, և հայերեն գրելու կանոն է հանդիսանում։ Եվ այն առաջ քաշելն ու պարտադրելը հայերեն նախագծում, շատ բնական է։ Վերջերս զբաղված էի ՀՍՀ–ի մոտ 10 000 էջ տեսածրելով, այնտեղ չեք հանդիպի օտարալեզու անվանում, առանց նախ հայերեն տարադարձված/թարգմանած տարբերակի։ Եվ բոլոր օտարալեզու անվանումները փակագծերում եմ տրված։ Նույն այդ սկբունքով տարադարձված (ու դա, հիշացնեմ այն ժամանակ երբ պետական լեզուն ռուսերենն էր, և հայերենը իր ազդեցության տակ էր)։ Հայերեն ՎՓ–ում էլ, տեխնիկակական տեսնակյունից խիստ ցանկալի է օտարալեզու անվանումների համար կիրառել {{lang-լեզվի երկնիշ կոդը|անվնաում}}։ Որևէ պաշտոնական/հեղինակավոր լեզվաբանի կարծիք, որ պետք է այբուբեններից շիլա–շփոփ սարքել, ու հայերեն տեքստում, գրել առանց տարադարձնելու, անգլերեն, ֆարնսերեն, գերմաներեն, ռուսերեն, ճապոներեն ու արեբերեն, տեսե՞լ եք։ Եթե այո, խնրում եմ կիսվեք, գուցե դա իրոք թույլատրելի է հայերենում։ Բայց տրամաբանությունը և տեսածս, ինձ հակառակն է ասում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:52, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Հ․Գ «Մի բան այն չէ», զուտ աչքի համար անսովոր է, դրանում համաձայն եմ։ Բացի դրանից, որևէ այլ խնդիր չկա։ Ցավոք, այո հայերենը արդեն կամաց–կամաց անսովոր է դառնում։ Ու այնքան անսովոր, որ հայերենը տեսնելուց, ուզում ենք արագ փոխել անգլերեն տարբերակին։ Վերջերս հայ լրագրողները Wikipedia են գրում, չնայած մեզանից ոչ մեկի մտքով չի անցնի, հայերեն տեքստում Վիքիփեդիան գրել անգլերեն։ Ու որ հարցնում ես, «ախր ինչի՞» իրանք մի տեսակ վախեցած հարցնում էին, թե հաստատ կարելի է Վիքիփեդիան հայարեն գրել։ Փուլ էր, կանցնի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 14:56, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Լիովին համաձայն եմ, որ էլեկտրոնային տարածքում գործածվող հայերենում չարաշահվում են օտար անվանումները և դրանք չտառադարձելը կամ արդեն տառադարձված տարբերակները չգործածելը որևէ բանով արդարացված չէ։ Մյուս կողմից էլ կարծում եմ, որ որոշ դեպքերում հայերենում լատիներեն տառերի գործածությունը օրինաչափ է (վերցնենք թեկուզ քիմիական կամ մաթեմատիկական տառանշանները)։ Որտեղ է սահմանը, անկեղծ ասած ինձ համար հստակ չեմ որոշել։ Սակայն կարծում եմ, որ իրատեսությունը երբեք չպետք է կորցնել։ Վստահ չեմ, արդյո՞ք ճիշտ է փորձել միանգամից լատիներեն տառերի գործածումը վերացնել հայերեն տեքստերից։ Օրինակ հենց HTML-ը (որ շատ նման է այս հոդվածի անվանումին) կարծում եմ «ԷյչԹիԷմԷլ» տարբերակով բավական անընթեռնելի է, մտածում եմ, արդյո՞ք 10 կամ 20 տարի հետո այն գործածական կդառնա թեկուզ ՎՊ-ում։ Գուցե ավելի լավ է չտառադարձել, կամ տառադարձել որպես ՀՏՄԼ։ Ցավալին այն է, որ մենք ընդհանուր համաձայնություն չունենք, ու անընդհատ լինելու են նմնան բախումներ և (որոշ մասնակիցների համար) հիասթափություններ։ Այդ համաձայնությունը իմ կարծիքով պետք է լինի երեք հարցերի շուրջ.
  • Որ դեպքերում հոդվածանանունը պետք է լինի տառադարձված, որ դեպքերում՝ բավական է տառադարձությունը նշել հոդվածի սկզբնամասում։
  • Որ դեպքերում կիրառել գրադարձություն, որ դեպքերում հնչունային տառադարձություն։ (օրինակ՝ ինչո՞ւ Mac OS > Մաք ՕԷս, բայց GNOME > ԳՆՕՄ և ոչ ՋիԷնՕԷմԻ)
  • Որ դեպքերում տառադարձել, որ դեպքերում թարգմանել (օրինակ «Վ Կոնտակտե», թե՞ «Կապի մեջ»)
Եթե կարողանանք այս երեք հարցերի շուրջ ստեղծել ընդհանուր համաձայնություն, ապա բոլորիս խմբագրումները անհամեմատ ավելի արդյունավետ կլինեն և կխուսափենք անընդհատ նույն թեմայի շուրջ բանավիճելուց։ --vacio 18:16, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]


Էէէէ Ախպերս համաձայն եմ: Ես փոխում եմ դիքորոշումս, թող այդ որոշ բաներն էլ լինեն հայատառ, քանի որ այսօր ոչ միայն երկիրը, այլ նաև այդ երկրի լեզուն է ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿՈւՄ:

Հայաստան ԿԵՑՑԵ ՀԱՅԱԼԵԶՈւ ՎԻՔԻՊԵԴԻԱՆ --Narek75 17:43, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Դեռ 2 տարի առաջ, ես նույնպես այլ դիրքորոշում ունեի, ու նույնիսկ մտածելու բան չէի տեսնում (Խորհրդարանը բզբզես, կտեսնես)։ Վերջին 2 տարին մտածելով ու փորփելով, եկա այժմյան համոզման։ Ուրախ եմ, որ իրար հասկացանք։ :) Որպեսզի քթի մազությունս միչև վերջ արած լինեմ, եթե ողջ բառը գրվում է մեծառատով, ապա ու–ի վյունը, նույնպես մեծառատ է՝ Ուղղաթիռ, բայց ՈՒՂՂԱԹԻՌ, ոչ ՈւՂՂԱԹԻՌ։ Սխալը սկսել է տարածվել Ադոբնի վերջին փաթեթներից, և հայտնվել է փողոցային գրվածներում և հեռուստատեսությունում, ու հիմա տարածվում է, արդեն Ադոբի հետ կապ չունեցող ոլորտներում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:48, 12 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]