Քննարկում:Վանա կատու

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

hndrum em veradarzreq ayd eje sevagri tesqov, kpordzem avelatsnel njuter.--Zara-arush 20:14, 9 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Shnorhakalutyun, vor veradardzretsik ays ege. Hankarts eje norits chharatsnen. Արդեն սկսել եմ հմբագրելը: Shnorhakalutyun. --Zara-arush 13:10, 13 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Վանա կատու չի[խմբագրել կոդը]

Այս նկարի վրա պատկերված է սպիտակ տարբեր ակն կատու, բայց սա կարչամազ կատու է և վանա կատու չի՝ բացի կարչ մազերից նաև բարակ կարուցվածք ունի: Հնարավոր է, որ ձակ է, բայց միևնույն է, վանա կատու չի, -- Zara-arush (talk) 21:37, 6 Փետրվարի 2014 (UTC)

Միայն Վանա կատուների աչքերը չի՞ այսպես գույնզգույն: Մինչև հիմա ես գիտեի, թե նրանք ունեն երկգույն աչքեր:--Գարդմանահայ (քննարկում) 05:33, 7 Փետրվարի 2014 (UTC)
Ես էլ այդպես գիտեի։ Կցանկանայի լսել նաև Դավիթի կարծիքը։ --Lilitik22 (քննարկում) 05:35, 7 Փետրվարի 2014 (UTC)
Անգլերեն Վիքիպեդիան համարում է նրանց երկարամազ (longhaired), իսկ ռուսերենը - կիսաերկարամազ (полудлинношёрстные)։ Դրա հետ համաձայն է Համաշխհարային կատվի միություն (TICA)։ Իսկ պատկերի June անունով կատվի ցեղի մասին նտա տերը գրում է, որ ինչքան գիտի վանա կատու չի։ Գուցե վանա կատվի խանորդ է, քանի որ սիրում է լողանալ։ (և գուցե միքիչ էլ հայ է, քանի որ հաղթում է ավիտամինոզը կանաչիյով)) - Kareyac (քննարկում) 07:27, 7 Փետրվարի 2014 (UTC)
Որքան հետաքրքրվեցի, չկարողացա գտնել կատվի մի տեսակ, որը ունենա աչքերի տարբեր գույներ (կապույտ և դեղին): Ընդհանրապես Վանա կատվի բնորոշ գծերից է աչքերի տարբեր գույները: Տարբեր երկրներում ապրում են Վանա կատուներ, բայց այդ հանգամանքը չի նշանակում, որ օրինակ Գերմանիայում ապրող Վանա կատուն գերմանական կատու է: Zara-arush-ը հավանաբար նկատի ունի Անատոլիական կոչվող կատվին, որը նույն Վանա կատուն է, պարզապես քաղաքական դրդապատճառներից ելնելով անվանափոխվել է: Սա նույնն է, ինչ հայկական գամփռը բաժանենք երկու մասի՝ հայկական գամփռ և ադրբեջանական շուն (ինչպես ադրբեջանցիներն են անվանում): Ի դեպ, Վանա տառեխները նույնպես ունեն Վանա կատվի աչքերի գույնը... Այնպես, որ եթե քննարկումը այսպես ավարտվի, ես լուսանկարը վերադարձնելու եմ:--Գարդմանահայ (քննարկում) 09:48, 7 Փետրվարի 2014 (UTC)
Այլագունությունը հանդիպում է ոչ միայն վանակատվի ցեղ ում է։ Դրանք անգորա, անգորա, սֆինկս, պարսկական, արևելյան կարճամազ, ճապոնական բոբթեյլ, խաո մանի ցեղերն են։ Գերմանիայում ապրող Վանա կատուն գերմանական կատու է, նոյնիսկ ես կասեի գերմանացի կատու է։ Հայկական կատվագետներ պնդում են, որ հետերոխրոմիան վանակատուների համար հիմնական առանձնահատկություն չի։ Ինչքան ես հասկացա, Անատոլիական կատու դա Վանակատվի կարճամազ տարբերակն է։ Չգիդեմ, ինչքան խարնված է քաղակականությունը, Թուրքական անգորա կոչվող ցեղը ստեղծված է Եվրոպայում և ԱՄՆ-յում։ - Kareyac (քննարկում) 15:10, 7 Փետրվարի 2014 (UTC)
Զարա-արուշը և Կարեյացը ճիշտ են ամեն հետերոխրոմիայով տառապող կատու չէ, որ Վանա կատու է։ Այս նկարինն էլ Վանա կատու չէ, դատելով մազի երկարությունից և այլն։ Եվ եթե որոշեք բոլոր տարբեր աչքերով կատուների նկարները տեղադրել հոդվածում, ապա ահա նրանք՝ շատ տարբեր կատուներ։--Beko (քննարկում) 16:40, 7 Փետրվարի 2014 (UTC)

Կներեկմ նոր այս աջի գրածները տեսա: Նորից եմ կրկնում, ցանկացաց կատու ակմ շուն կարող են լինել տարբերակն: Դա իմ կարցիլը չե, այլ գենետիկա կոչված գիտությունն է դա պնդում; Դրա մասին ռուսերեն կան բազմիցս հոդվածներ և գրքեր, նույնը՝ անգլերեն - մի քանի անգամ ավելի; Անատոլյան կատու՝ դա Կատուների համաշհարհային դաշնության կողմից չանաչված կարչամազ վանա կատուների տարբերակն է, որը այդ կազմակերպությունը չանաչում է, որպես արանձին ցեղատեսակ: Իմ հոդվածներոիմ ել կարող եք կարդալ, եթե գտնեք համացանցում:-- Zara-arush (talk) 20:04, 26 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, որքան հասկացա ժամանակին այստեղ բուռն քննարկումներ են գնացել Վանա կատվի շուրջ: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ կա երկու հոդված, որոնք շփոթության պատճառ են հանդիսացել: Օրինակ խոսքը վերաբերում է անգլերեն Van cat (Վանա կատու) և Turkish Van (Թուրքական Վան) հոդվածներին: Կոնկրետ այս հոդվածը «Վանա կատու» անվանումով ընդգրկված է «Թուրքական Վան» հոդվածների խմբում: Իսկ «Վանա կատու» հոդվածների խմբում հայերեն հոդված չկա: Անգլերեն հոդվածը իր գլխամասում զգուշացնում է, որ չի կարելի շփոթել այս երկու ցեղատեսակաները, որտեղ նշվում է, որ Թուրքական Վան ցեղատեսակն ստացվել է Հայկական լեռնաշխարհում ապրող Վանա կատվից: Հետաքրքիր է այն, որ Վանա կատուն բնութագրվում է երկգույն աչքերով, իսկ Թուրքական Վանը պատկերված է ավելի երկարամազ ու միագույն աչքերով: Նշվում է նաև, որ այս երկու ցեղատեսակները չի կարելի շփոթել նաև Turkish Angora (Թուրքական Անգորա) ցեղատեսակի հետ, քանի որ այս երեք ցեղատեսակները արտաքին նմանություն ունեն: Եթե հաշվի առնենք այս ամենը, ուրեմն քննարկման էջում պատկերվածը մաքուր Վանա կատու է: Ուստի Վանա կատվին նկարագրող հոդվածը պետք է լինի Van cat հոդվածի լեզվախմբում: Նշեմ նաև, որ ռուսերեն հոդվածն էլ, հայերենի նման իր տեղում չէ:--Որոտ (քննարկում) 06:03, 23 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, մենք չենք ճանաչում մեր կատվին, իսկ հայերեն հոդվածն իմ կարծիքով պետք է ամենալավը լիներ: Նա Van cat-ն է, իսկ հայերեն հոդված չկա:--Որոտ (քննարկում) 06:24, 23 Ապրիլի 2019 (UTC)[reply]

Պարզվում է կա երկու ցեղատեսակ, որ մենք շփոթում ենք և համարում նույնը՝ մեր պատմական Վանա կատուն (անգլերեն՝ Van cat, թուրքերեն՝ Van kedisi) և Թուրքական Վանը (անգլերեն՝ Turkish Van, թուրքերեն՝ Turkish Van): Այս վերնագրով հայերեն հոդվածը այստեղ իր տեղում չէ, սա Թուրքական Վանին վերաբերող տարածք է:--Որոտ (քննարկում) 15:41, 30 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]