Քննարկում:ՎԿ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանում[խմբագրել կոդը]

Կարծում եմ ծառայության անունը թարգմանելը բավականին սխալ է։ Պետք է տարադարձնել, բայց ոչ թարգմանել, ինչպես վարվում ենք այլ բրենդերի հետ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 15։28, 20 Հուլիսի 2011 (UTC)

Առաջարկում եմ Vkontakte.ru կամ գոնե Վ Կոնտակտե, հատուկ անունները թարգմանելը քերականական սխալ է:--46.241.165.108 14:15, 13 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]
Այո սխալ է թարգմանելը, տառադարձնել և քանի որ կարծես թե դեմ մարդ առայժմ(հուլիսի 20-ից), ապա ես հոդվածի անունը կփոխեմ «Վ կոնտակտե»։--Bekoքննարկում 15:25, 13 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Գրառման անվանումը[խմբագրել կոդը]

Գրառման անվանումը պետք է փոխել և դարձնել VKontakte։ Ճիշտ է, պաշտոնապես անվանումը հայերեն թարգմանվել է որպես «Կապի մեջ», բայց ամեն դեպքում հարկավոր է գրել VKontakte։ Եթե մենք նայենք սոց․ ցանցի մասին այլ լեզուներով գրված գրառումները, ապա կտեսնենք, որ դրանց մեծամասնության անվանումը հենց VKontakte է։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Համլետ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Իսկ եթե գրենք Վ Կոնտակտե (այսինք հայերեն տառադարձությամբ), ինչ եք կարծում արժի՞։ --vacio 13:00, 19 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]

Վ_Կոնտակտե -> VK[խմբագրել կոդը]

Երկրորդ անգամ եմ այս թեմայով էջում գրում ։) Սոցիալական ցանցի միջազգային բրենդը VK-ն է։ Ուրեմն եկե՛ք վերնավնանենք այն։ Այդպես ավելի ճիշտ կլինի։ --Համլետ (talk) 14։01, 26 Մայիսի 2012 (UTC)

Իսկ, գուցե՞ ՎԿ։ Մենք ձգտում են հնարավորինս ամեն ինչ հայատառ գրել։ --vacio 09:03, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]
Գուցե, այդպես ավելի ճիշտ կլինի, քան Վ_Կոնտակտե-ն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Համլետ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Մի ժամանակ կայքը հայերեն պաշտոնապես կոչվում էր Կապի մեջ (տեսեք սքրինշոթը): Չգիտեմ ինչու այդ անվանումը էլ չկա, բայց ինձ դա դուր է գալիս: Ես առաջարկում եմ դա օգտագործել:--तावू 07:40, 4 Հունիսի 2012 (UTC)[reply]
Հայերենը սոցցանցում ոչ պաշտոնական լեզու է, հետևաբար անվանումն էլ ոչ պաշտոնական է եղել: Ցանցը արդեն հայտարարել է իր միջազգային բրենդը՝ VK-ը: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի օգտագործել ՎԿ տարբերակը: Իսկ "Կապի մեջ" տարբերակից վերահղում անել այդ հոդվածին:

Իսկ հնարավո՞ր է կապվել ՎԿ կայքի հայերեն թարգմանիչների հետ, որպեսզի իմանալ տեղայնացման տարբեր մանրամասները։ Սարգիս։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 178.177.59.89 (քննարկում|ներդրումներ) 16:35, 23 Հունվարի 2013‎ մասնակիցը։

Ի հարկե, հնարավոր է, փորձեք։ --vacio 12:47, 23 Հունվարի 2013 (UTC)
Արդեն գրել եմ օգտագործողների աջակցման կենտրոնին (support-ին), այնտեղ ինձ ասացին, որ հարցը պետք է վերանայվի և պատասխանը շուտով կտրվի։ Այսինքն, նրանք կքննարկեն կայքի անվանման հարցը թարգմանչի հետ։ Պատասխանի դեպքում տեղյակ կպահեմ։ --Hamlet Muradyan քնն. 16:36, 24 Հունվարի 2013 (UTC)