Քննարկում:Սեչենյիի շղթայակապ կամուրջ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ անունը սխալ է։ Ոչ թե Շղթայված, այլ շղթայով կամ շղթաներով կամուրջ պետք է լինի։--Bekoքննարկում 17։08, 25 Օգոստոսի 2011 (UTC)

Սեչենյիի շղթայակապ կամուրջ՝ անվանումի իմաստը և պատմությունը[խմբագրել կոդը]

Բուդապեշտի այս կամուրջը հունգարերեն երկու անուն ունի։ Պաշտոնական անունը՝ Széchenyi lánchíd (Սեչենյիի շղթայակապ կամուրջ), ժողովրդական անունը (և նախկին պաշտոնական անունը մինչև 1915 թ.)՝ Lánchíd (Շղթայակապ կամուրջ)։ Աշխարհի գրեթե բոլոր այն լեզուներով, որոնց համար այդ կամուրջը ծանոթ է, նրա անունը հենց այդ կամրջի տեսակի անվանումն է տվյալ լեզվով, քանի որ կամուրջը վաղուցվանից հայտնի է իր նախկին կամ ժողովրդական անունով։ Վիքիփեդիայի սույն հոդվածի վերնագրի հետ կապված հետևյալ խնդիրներ կան.

ա) Կամրջի տեսակի անունը սխալ է թարգմանվել հայերեն։ Նախ կամուրջների տեսակների անվանումները պետք է թարգմանվեն, նոր կարող ենք մտածել այս հատուկ անունի թարգմանության մասին։ Իմ սկզբունքը միշտ այն է, որ նույն ոլորտին (օրինակ՝ կամուրջների տեսակներին) պատկանող եզրույթները պետք է միանգամից թարգմանվեն, այսինքն մի եզրույթ թարգմանելիս միշտ պետք է հաշվի առնել նմանատիպ եզրույթները։

բ) Կամրջի պաշտոնական անունը նույնպես պետք է թարգմանվի։ Քանի որ կամրջի ժողովրդական անունը նաև կամրջի տիպի անվանում է, ցանկալի է օգտագործել պաշտոնական անունը որպես հոդվածի վերնագիր, հետո հոդվածի հենց սկզբին տարբերակել երկակի գործածումը։

Հիմա մանրամասները։

1. Բուդապեշտի Շղթայակապ կամուրջը մի կախովի կամուրջ է։ Քանի որ այն եղել է Հունգարիայի առաջին այդպիսի կամուրջը, իր առաջին պաշտոնական անունը սկզբից ստացել է հենց այդ կամրջի տեսակից։ 1915 թվականից իր նոր պաշտոնական անունը Սեչենյիի շղթայակապ կամուրջ է։

2. Կախովի կամուրջները հիմնականում երկու տեսակ ունեն՝ շղթայակապ և ճոպանակապ։ Ե՛վ շղթան, և՛ ճոպանը կարող է ձուլվել երկաթից կամ պողպատից։ Շղթայակապ կամուրջները ավելի հին են։ Երկաթե կամ պողպատե ճոպանը ավելի ամուր է, քան նույն լայնակի կտրվածքով շղթան, այդ պատճառով էլ ավելի լայն բացվածք կարող է կապվել ճոպանակապ կամրջով։ Շղթայակապ և ճոպանակապ բառերը հայ ճարտարագետի հետ կախովի կամուրջների մասին խոսելիս լսեցի։

3. Բուդապեշտի Շղթայակապ կամրջի նախաձեռնողը եղել է կոմս Իշտվան Սեչենյին (1791-1860), արդիական Հունգարիայի ստեղծողը 19-րդ դարում։ Նա առաջարկեց կամուրջ կառուցելը Բուդայի և Պեշտի միջև, ու այդ նպատակով հիմնադրել է Կամրջի միությունը 1832 թվականին։ Կոմս Սեչենյիի ջանքերով 1837 թ. հիմնադրվեց Շղթայակապ կամրջի բաժնետիրական ընկերությունը։ Սեչենյին վերահսկում էր կամրջի կառուցման գործընթացը մինչև իր հիվանդանալը և քաղաքական կյանքից հեռանալը։

4. Քանի որ կամրջանունները մտնում են փողոցանունների տեսակի մեջ, կամրջի ճիշտ հայերեն անվանումը իմ կարծիքով Սեչենյիի շղթայակապ կամուրջ է, առանց անվան մասնիկի, և առանց չակերտների («Սեչենյիի»), ինչպես բոլոր հայերեն փողոցանուններում։ Կամրջի հայերեն կարճ անունը (խոսակցական ձևը) կարող է լինել Շղթայակապ կամուրջ, ինչպես այն լեզուներով, որոնց համար այդ կամուրջը ծանոթ է։ --Eulogetos 04։29, 13 Դեկտեմբերի 2011 (UTC)