Քննարկում:Ռիչարդ Կիրակոսյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիփեդիան բամբասանքի տարածման խողովակ չէ[խմբագրել կոդը]

Ջնջել եմ`

''հակաազգային, ազգային գաղափարախոսության միաբանության և համախմբման քաղաքականության, սենզուռայի սահմաններից, բարոյապես վիրավորումմարդկանց" Հայտնի է, որ նա հաճախակիխաբում[փա՞ստ] է երիտասարդ գիտնականներին, օգտագործում նրանց ներուժը, հապշտակում վերջիններիս գիտականաշխատանքները[փա՞ստ] և յուրացնումայն[փա՞ստ]` իր սեփական ակտիվները բարձրացնելով: Դրսևորելով իրեն որպես փորձագետ և քաղաքագետ` Ռիչարդ Գիրագոսյանը գաղտնի կերպ պատվերներ է իրականացնում թշնամուհետ[փա՞ստ][8]:

--Rob 13:00, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Կարծեմ ըստ բավականի խիստ կանոններրի որոնք վերաբերվում են ներկայումս ապրող անձանց մասին տեղեկությունների, այդպես էլ պետք է վարվեինք, առանց «24 ժամ տալու»։ Բերված մեղադրանքների և գուշակությունների կողքին դրված էին լռիվ այլ ոլորտից աղբյուրներ, այնպես որ կարծում եմ, ոչ մի աղբյուր այդպես էլ չէինք ստանա։ Վերջացրեցի վիկիֆիկացումը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:06, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]
Ողջույն, Ալեքսեյ, կխնդրեի նայեիր նաև Աղվան Վարդանյան հոդվածի վերջնամասը: Կարծում եմ` նույն տրամաբանությանն է ենթարկվում: Ashot Gabrielyan 13:09, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]


Չեմ կարծում, որ նույն տրամաբանությունն է, քանի որ Վերահսկիչ պալատն է հրապարակել այդ նյութերը, ճիշտ է չի անձնավորել, բայց փաստը մնում է փաստ և դեմ չեմ թող ինձ պատասխանատվության ենթարկեն.................

Իսկ այժմ ավելի լուրջ բաների մասին, իմ կարծիքով ճիշտ կլինի Կիրակոսյան, ոչ թե Գիրագոսյան, հնարավոր է, որ քանի որ նա սփյուռքահայ է, ապա կ-ն արտասանվել է գ, բայց գրվել կ, ինչ կարծիքի եք? 6AND5 13:47, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Վերահսկիչ պալատը չի ասում այսքան գումար յուրացվել է Աղվան Վարդանյանի գլխավորությամբ: Ընդհանրապես յուրացումը` քրեական հանցագործություն է և առանց դատարանի որոշման Վիքիփեդիան իրավունք չունի որևէ մարդուն դրանում մեղադրել: Բնականաբար, սա ասում եմ անկախ Աղվան Վարդանյանի անձի իմ անձնական գնահատականից:
Ինչ վերաբերվում ա Գիրագոսյանի ազգանվանը, ապա համաձայն եմ, որ այն պետք է փոխվի, քանի որ ինքն ըստ երևույթին գերադասում է հենց Կիրակոսյան ձևը (տե'ս Գիրագոսյանի նշանակման վերաբերյալ պաշտոնական մամլո հաղորդագրությունը` http://www.acnis.am/pr/050209/050209arm.htm) --Rob 16:06, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Ամեն ինչ չէ, որ պետք է տառացիորեն ձևակերպված լինի ինչ-որ պետական փաստաթղթում, որ դրանից մենք կարողանանք գրենք: Նայեք ռուսական վիքին, մարդկանց կեղծանունները գրում են և դա թույլ է տրվում, որովհետև սա հանրագիտարան է: Եթե մենք պետք է այսքան պատկերավոր ասած խիստ լինենք, ապա մեր մոտ կան այլ հոդվածներ ևս, որոնք ավելի լավ վիճակում չեն: Կոնկրետ այս հոդվածի պարագայում կարծում եմ կամ քվեարկությամբ պետք է լուծենք, կամ էլ ընկեր աղվանը թող ինձ զանգի և պահանջի, որ փոխեմ..................6AND5 16:45, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Եթե դու գրես, որ այսինչ մարդը մեղադրում է Աղվան Վարդանյանին յուրացման մեջ, ու տաս հղում, ապա դա թույլատրելի է և օրինաչափ, բայց սեփական եզրահանգումները տեղադրել հանրագիտարանում անընդունելի է և դեմ է Վիքիփեդիայի կանոններին: --Rob 16:55, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Հղումը տրված է6AND5 17:05, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Ես որոշակի փոփոխություններ արեցի, համաձա՞յն ես: --Rob 17:41, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]

Այո6AND5 17:43, 14 Նոյեմբերի 2010 (UTC)[reply]