Քննարկում:Ռասյոմոն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջարկում եմ վերանվանել Րաշոմոն: Tado (քննարկում) 17:58, 21 Հունվարի 2014 (UTC)

ես այս ֆիլմի անվանումը տեսել եմ Հ1-ով, ու ինչքան լսել եմ հեռուստատեսությունում ու մամուլում գրված է միայն Ռասյոմոն, ՀՍՀ-ում օգտագործվում է Ռասյոմոն: Հարգելի Tado, ինչքանով հասկացա դուք ճապոներեն լեզվի ինչ-ինչ կանոններով եք ուզում թարգմանել, բայց դեպքերի մեծամասնությամբ ուղղակիք զուտ մեխանիկական թարգմանությունը հաջող չի լինում, նաև շատ կարևոր բան, որ արդեն թարգմանվել է այս անվանումը ու օգտագործվում է այս անունով, Դուք կարող եք հոդվածում գրել որ ասենք ճապոներեն թարգմանությամբ կամ արտասանությամբ հնչում կամ կարդացվում է Րայշոմոն: --ERJANIK քննարկում: 21:03, 21 Հունվարի 2014 (UTC)
Կա նման բան. ուզում եմ ճապոներեն հնչողությանը մաքսիմալ մոտիկ տառադարձել ամբողջ հայերեն վիքիպեդիայում: Բայց եթե հոդվածների մեծամասնություններում տերմինները վերցված են ռուսերենից(ՀՍՀ-ի սկզբնաղբյուրն էլ, ինչքան գիտեմ, ռուսերեն ա) ուրեմն, պետք ա, բոլոր տերմինները տառադարձել ըստ էդ սիստեմի: Այսինքն, եթե թողնում ենք Ռասյոմոն, գրել, ոչ թե գեյշա, այլ գեյսյա:Tado (քննարկում) 19:35, 22 Հունվարի 2014 (UTC)
Tado ջան, այնպես չի որ պետք է բոլոր տերմինները տառադարձել մեկի կամ մի քանիսի նման, համենայդեպս այս դեպքում դու հասկացար ինձ ու ես շնորհակալ եմ դրա համար, մեկ այլ դեպքում կոնկրետ այդ դեպքի համար քննարկում կբացվի եթե դրա կարիքը լինի, պարզ է, որ ոչ բոլոր ճապոներեն եզրերն են թարգմանված կամ գործածվում հայերենում, կլինեն դեպքեր որ գուցե առաջինը վիքիպեդիայում գրվի տվյալ եզրի (տերմինի) մասին: Այնպես որ ոչ մի բան կաղապարված չի վիքիպեդիայում: --ERJANIK քննարկում: 07:29, 23 Հունվարի 2014 (UTC)
Կաղապարվա՞ծ։ Չէ, ուղղակի մի ընդհանուր համակարգ որ լինի ավելի լավ կլինի։ Ու հղումներ տալն ավելի հեշտ կլինի։ Tado (քննարկում) 10:12, 25 Հունվարի 2014 (UTC)
փակելով այս քննարկումը մի բան ասեմ, եթե այնպես կլինի որ այդ անունը կամ տերմինը արդեն իսկ օգտագործվում է որևէ ձևով, այլ ձևով փոխելը թեկուզ միայն վիքիպեդիայի համար պարզ է ճիշտ չի, սա ընդհանուր: Մի խոսքով ապրես հարգելի Tado որ ուշադիր ես ու ի դեպ նոր այսպես ասած մի տեսակ ճապոներեն ու ճապոնական թարմություն մտցրիր հայերեն վիքիպեդիայում: Հաճելի խմբագրումներ եմ մաղթում քեզ: --ERJANIK քննարկում: 06:48, 26 Հունվարի 2014 (UTC)