Քննարկում:Ջեքի Չան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Երջանիկ ( Մասնակից։ERJANIK ), ինձ մինչև այժմ անհայտ է, թե ինչպես կարելի է հղումներ դնել։ Ես այս հոդվածը թարգմանել եմ անգլերենից, իսկ ֆիլագրությունը կազմել եմ kinopoisk կայքից օգտվելով։ Դրա համար էլ ոչ մի հղում չկա։ Եվ ինչու բոլոր դերասաններից կոնկրետ այս մեկի վրա եք նմանատիպ նշում ավելացրե՞լ։Arman musikyan (talk) 13։14, 13 Հունիսի 2012 (UTC)

Արման ջան (Մասնակից:Arman musikyan), դա անմիջապես ես չեմ ավելացրել, այն ավելացրել է ավտոմատ ծրագիրը հոդվածները ուղղելու ժամանակ, որը կապ չունի kinopoisk կայքից օգտվելու հետ: Պարզապես ծրագիրը ավտոմատ դնում է այդ նշումը հոդվածում, որը նշանակում է որ այդ հոդվածին (այս դեպքում մասնավորապես Ջեքի Չան հոդվածին) Վիքիպեդիայի մյուս հոդվածներից հղում չկա կամ գրեթե չկա: Նայիր այստեղ, ու յուրաքանչյուր հոդածի համար կարող ես տեսնել, թե ուրիշ հոդվածներից այդտեղ հղվող հոդվածներ կան թե ոչ: Սեղմիր տվյալ հոդվածի ձախ մասում գտնվող Այստեղ հղվող էջերը հղմանը: ERJANIK 14:21, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]
Հա, հասկացա թե բանն ինչումն է: Այո, այդ տեսակետից իրոք որ չկա: Չէ որ նոր էջ է Ջեքի Չանը, իսկ չինացի շատ դերասաններ դեր չկան մեր վիկիի էջերում (օրինակ Ջետ Լին): Իսկ քանի՞ հոդվածի վրա պետք է հղվի էջը, որ որբ չլինի, հարգելի Երջանիկ: Arman musikyan (talk) 14:26, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]
Եվ ավտոմատ գեներացված "որբի" հաղորդագրությունն ավտոմատ կջնջվի, թե՞ ոչ: Arman musikyan (talk) 14:28, 13 Հունիսի 2012 (UTC)[reply]


Կարծեմ ավտոմատ չի ջնջվում, երևի թե 2-3 հոդվածն էլ բավական է: ERJANIK 04:54, 14 Հունիսի 2012 (UTC)[reply]
Եղավ Երջանիկ ջան: Մի քանի հոդված ավելացնելուց հետո ես կջնջեմ այդ հաղորդագրությունը: Arman musikyan (talk) 06:20, 14 Հունիսի 2012 (UTC)[reply]