Քննարկում:Պանիսլամիզմ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ստեղծվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Միգուցե ավելի նախընրտելի են հետևյալ տարբերակները՝ պանիսլամիզմ, պանիսլամականություն, համաիսլամիզմ, համաիսլամականություն:--Պանդուխտ 13:28, 21 Փետրվարի 2012 (UTC)

Ինձ թվում է պան-իսլամիզմը գաղափարախոսության բացասական երանգը շեշտում է:Մնացած բառերն ավելի մեղմ են:

SusikMkr 15:19, 21 Փետրվարի 2012 (UTC)

Կարծում եմ դա նրանից է, որ մենք միշտ լսել ենք այդ բառը օտար լեզուներով և բառի հենց այդ օտար տեսակի երանգ էլ մենք իսկապես «զգում» ենք, սակայն այդ բառը ունի իր հայերեն հոմանիշը, որի չօգտագործման պատճառով մեզ թվում է, թե իբր այդ բառը չի կարող ամբողջապես հասցնել մեզ բառի իմաստը: Ի դեպ, միշտ չե, որ պանիսլամիզը կրում է բացասական իմաստ:--Պանդուխտ 15:33, 21 Փետրվարի 2012 (UTC)
Գուցե այդ դեպքում վերահղում անենք: Ո՞րն եք նախընտրում:

SusikMkr 15:51, 21 Փետրվարի 2012 (UTC)

Հայերենում գործածական է պանիսլամիզմ (առանց գծիկի, հմմտ.՝ պանթուրքիզմ), մյուս երկու տարբերակներն անհայտ են, իսկ համաիսլամականությունը շատ հազվադեպ է գործածվում՝ զուտ բացատրության համար։--vacio 15:56, 21 Փետրվարի 2012 (UTC)
Իսկ ինչո՞ւ «պանը» չի թարգմանվում:--Պանդուխտ 17:33, 21 Փետրվարի 2012 (UTC)
Դա մեր խնդիրը չէ։ Մենք ընտրում ենք այն եզրը, որը տվյալ լեզվի մեջ գործածական է, տես WP:COMMONNAME։ --vacio 17:58, 21 Փետրվարի 2012 (UTC)
Օրինակ հանրաճանաչ panarmenian.net կայքը իր անվանումը պաշտոնապես թարգմանում է որպես «համահայկական»: Արդյ՞ոք պետք է այսպես հստակ ասել, թե որն է ճիշտ և որն է սխալ:--Պանդուխտ 21:14, 21 Փետրվարի 2012 (UTC)
Միանշանակ համահայկականն է ճիշտ, պանհայկական բառ գոյություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է նախածանցին, ապա հայերենում հանդիպում է երկու ձևն էլ՝ պան- և համա-, այստեղ հակասություն չկա։ --vacio 21:53, 21 Փետրվարի 2012 (UTC)

Ես էլ իմ տեսակետը ասեմ. դասագրքերում գրում են պանիսլամիզմ, ինչպես և պանթուրքիզմ և պանօսմանիզմ: Ես նույնիսկ պանիսլամականություն տարբերակը չեմ լսել: Ինձ թվում է, որ կարելի է վերահղումը ուղղակի թողնել -- Նորայր 11:49, 12 Մարտի 2015 (UTC)