Քննարկում:Շուշի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջո՜ւյն։ Այս քարտեզը անհասկանալի է, այսինքն՝ պարզ չէ, թե այդ գույներով ինչն է նկարագրվում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա ավելացրեք, հակառակ դեպքում դրա մնալը հոդվածում դառնում է անիմաստ։ --Գարդմանահայ (քննարկում) 17:52, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Տեխնիկական[խմբագրել կոդը]

Բարև: Զինանշանի տակ, Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերևը [[Պատկեր:|320px]] գրառումը ինչ որ մեկը կարող է ջնջել?--Աշոտ1997 (քննարկում) 12:37, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ուղղված է։ — Ջէօ () 13:02, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն Ջէօ ջան--Աշոտ1997 (քննարկում) 13:57, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Հայտնի շուշեցիներ[խմբագրել կոդը]

Այս ցանկը քանի գնում է, մեծանում է, երևի վերջում շուշեցիների անունների կեսը այստեղ կգրվի: Դա ընդունելի տարբերակ չէ, առաջարկում եմ, եթե բոլոր թվարկված անձնավորությունները իրոքից ծնվել են Շուշիում և նրանց մասին հոդված կա մեր Վիքիպեդիայում, այսինքն համապատասխանում են նշանակալիության չափանիշներին, ապա առանձին հոդված-ցանկ ստեղծվի և անունները տեղափոխվի այնտեղ, իսկ այս հոդվածում ուղղակի հղում տրվի, իսկ կարմիր անվանումները, որոնց մասին հոդված չկա, ապա հստակ հղումներ պետք է լինեն, որ ցույց տան նրանց նշանակալիությունը: Այնպես որ եթե որևէ մասնակից ցանկանում է այս գործով զբաղվի, թող տեղյակ պահի, հակառակ պարագայում մի քանի օրից այս ցանկը կջնջվի:--6AND5 (քննարկում) 14:39, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Առանձին ցուցակ՝ շուշեցիների՞ թէ ղարաբաղցիների:--Աշոտ1997 (քննարկում) 14:46, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շուշեցիների, այսինքն նրանք, ովքեր ծնվել են կոնկրետ բնակավայրում, տարածաշրջանային պատկանելիությունը ընդունելի չի:--6AND5 (քննարկում) 15:50, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]