Քննարկում:Նախիջևանի խանություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոչ եմ անում հոդվածներ ստեղծելիս ԱՄՆ-ում բնակվող Ռիչարդ Հովհաննիսյանի գրականությունից չօգտվել, քանզի նա հայտնի է որպես հակահայկականության կողմնակից:--Գարդմանահայ (քննարկում) 16:50, 3 Փետրվարի 2014 (UTC)

Հարգելի Գարդմանահայ, ձեր մեջբերածը ակնհայտ քաղաքական մոտիվացիա ունեցող ֆեյսբուքյան գրառում է անհայտ օգտատերի կողմից։ Ռիչարդ Հովհաննիսյանը, որքան տեղյակ եմ, բավական հեղինակավոր պատմաբան է թե Հայաստանում թե Հայաստանից դուրս։ Այլ հարց է, որ նրա տեսակետներից ոչ բոլորն են համընկնում այլ հայ պատմաբանների տեսակետներին․ նման դեպքում Վիքիպեդիայում ոչ թե ընտրում ենք պատմաբանների միջև այլ շարադրում ենք տարածված բոլոր տեսակետները։ --vacio 17:04, 3 Փետրվարի 2014 (UTC)
Միանգամայն համաձայն եմ Vacio-ի հետ։ Բացի այդ արժի փոքր-ինչ համբերել մինչև հոդվածի հեղինակը վերջացնի աշխատանքը։ Այնուհետև պարզ կլինեն բոլոր աղբյուրները։ --Lilitik22 (քննարկում) 17:15, 3 Փետրվարի 2014 (UTC)
Ես էլ եմ համաձայն բոլորիդ հետ, բայց մի՞թե չեք հիշում 5-6 տարի առաջ բարձրացած աղմուկը, որի պատճառն այն էր, որ Ռիչարդ Հովհաննիսյանը իրականացնում էր հակահայ քարոզչություն: Բայց սա այս էջում քննարկելու թեմա չէ:--Գարդմանահայ (քննարկում) 17:36, 3 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհակալ եմ , Լիլիթ ջան: Թողեք ավարտեմ հոդվածս, վաղը կսկսեք Ձեր քննադատությունները: Այն, ինչ ես գրում եմ, ավելի քան 10 աղբյուրից եմ կարդացել, և դեռ թերի է, չեմ ավարտել: Աղբյուրներն էլ կնշվեն, հատ-հատ, մաի անհանգստացեք: Փոխարենը կարող եք զբաղվել Ղարաբաղի խանությամբ, որը անմիջական կապ ունի Գարդմանքի հետ և իրենից ներկայացնում է մի քանի տողի խղճուկ տեքստ, իսկ ադրբեջանական կամ ռուսական մասերում պատկերը այլ է: Ջնջեք ձեր հավելունմերը --Hayk 17:25, 3 Փետրվարի 2014 (UTC)

Նախ պետք է նշեմ, որ ես իմ գործողություններով թույլ չեմ տվել իմ հետ հաղորդակցվել նման ոճով, Վիքիպեդիան այն հարթակն է, որտեղ մարդիկ պետք է բանավիճեն, քննարկեն և համաձայնության գան բացառապես փոխադարձ հարգանքի պայմաններում: Հակառակ դեպքում ցանկացած մարդ էլ կարող է մյուսին հեգնել, և երկրորդ՝ եթե իմ Վիքիէջի անվանումը լիներ Երևան, պետք է ասեիք լավ կլինի գրե՛ք Երևանի նահանգի՞ մասին:--Գարդմանահայ (քննարկում) 17:36, 3 Փետրվարի 2014 (UTC)


Հարգելիս, իմ ասածի մեջ հեգնանք մի տեսեք, այլ իսկապես այդ վիճակում է Ղարաբաղի խանության էջը: Ամեն դեպքում, եթե Ձեզ վիրավորեցի, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը, իսկ ինչ վերաբերում է Ձեզ, իմ խմբագրման ընթացքում մի քանի անգամ միջամտել եք, և դրա պատճառով ջնջվում էին շատ նյութեր:--Hayk 17:50, 3 Փետրվարի 2014 (UTC)

Այդ դեպքում ես եմ ներողություն խնդրում: Եթե օգնություն պետք լինի դիմեք:--Գարդմանահայ (քննարկում) 17:53, 3 Փետրվարի 2014 (UTC)
Գարդմանահայ, հավելեմ միայն, որ աղմկահարույց գրքի հեղինակ լինելը կամ «հակահայկականության» մեջ մեղադրվելը դեռևս բավարար հիմք չէ որևէ մեկի գիտական հեղինակությունը կասկածի տակ դնելու համար։ Գալիլեյն էլ ժամանակին մեղադրվել է հերետիկոսության մեջ։Ճ --vacio 18:30, 3 Փետրվարի 2014 (UTC)