Քննարկում:Մուամմար ալ-Կադդաֆի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճիշտը Կազզաֆի է, Ալեքսեյ ջան: Կարդացվում է արաբերեն՝ Մուամմար Կազզաֆի:--Hayk.arabaget (քննարկում) 04:56, 31 Մարտի 2014 (UTC)[reply]

Այստեղ արաբերենի թի-էյչն է, որը կարդացվում է զ-ի նման: Ուղղակի անգլերեն գեղեցիկ տեսք չի ունենա: Հայերեն թարգմանական գրականության մեջ զ-ն է տառադարձվում, օրինակ՝ Նիկոլայ Հովհաննիսյան, Արաբական երկրների պատմություն, Երևան ԳԱԱ 2003-2007թթ.՝ 4 հատորով, որտեղ զիմմի բառը հենց զիմմի է, ոչ թե զիմմի, այսինքն՝ բնօրինակին մոտ, ոչ թե անգլերենին: Կամ՝ մի բանաստեղծ կար՝ Բադի Զաման ալ-Համազանի: Օրինակները շատ են: Հայերենում Կադդաֆին հայ լրագրողների սխալ թարգմանության միջոցով է մտել:--Hayk.arabaget (քննարկում) 06:28, 31 Մարտի 2014 (UTC)[reply]
Հայկ, ողջույն: Հայերենում արդեն ընդունված և ամրագրված է Կադդաֆի կամ Քադդաֆի ձևը և Վիքիպեդիան՝ որպես հանրագիտարան, պետք է հետևի այդ գրությանը: Եթե ճիշտը Կազզաֆի է, ապա դրա մասին մենք կարող ենք նշում կատարել բուն շարադրանքում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Rob (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Համաձայն եմ, որ պետք է հետևենք արդեն ընդունված ձևին։ Եվ կարծում եմ, որ միայն լրագրողների մեղքն է այստեղ, կարծես թե այլ լեզուներով էլ է Կադդաֆի։ անգլ.՝ Muammar Gaddafi, չնայած որ հնչում է այլ ձև՝ audio ։--Beko (քննարկում) 09:48, 31 Մարտի 2014 (UTC)[reply]
Հարգանքներս, Ռոբ: Կարող եք ասել՝ որտեղ է ընդունվել? եթե լեզվաբաններն են ընդունում, կամ արաբագետները?կամ քաղաքագետները? դա ուրիշ: կամ՝ այլ, ավելի վստահելի աղբյուր: Մհեր ջան, Դուք ինքներդ եք լսում ՝ Մուամմառ ալ-Կազզաֆի... զ-ն, էլի եմ ասում, թի-էյչն է անգլերենի, ոչ թե հենց զ: համենայն դեպս՝ զ-ին այդ հնչյունն ավելի մոտ է, գան դ-ին:--Hayk.arabaget (քննարկում) 15:19, 31 Մարտի 2014 (UTC)[reply]
Հարգելի Հայկ, մի հատ փորձեք փնտրել գուգլով Կադդաֆի և Կազզաֆի բառերի վրա և տեսեք ինչ հաճախականությամբ են հանդիպում դրանց հայատառ տարբերակները: Շատ հնարավոր է, որ արտասանության ճիշտ ձևը Կազզաֆի է (թեև աուդիոֆայլը լսելիս ինձ թվաց, որ ավելի շուտ արտասանվում է ոչ թե Կազզաֆի, այլ Կավվաֆի), բայց մենք պարտավոր ենք հետևել հանրագիտարաններում ու մամուլում արդեն ընդունված ու ամրագրված տարբերակին: Վիքիպեդիայում մենք չենք սահմանում նոր չափանիշներ, այլ վերցնում ու օգտագործում ենք արդեն ընդունվածը: Բնականաբար, ասվածը չի նշանակում, որ դուք չեք կարող նշել այլընտրանքային տարբերակները՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին: --Rob (քննարկում) 10:33, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ: ԵՊՀ մասնագետների հետ խորհրդակցեցի. այն, որ այդտեղ թի-էյչն է, կասկած չկա, բայց պարտադիր չէ, որ հնչի զ: Օրինակ՝ Նիդեռլանդներ, որտեղ էլի, ըստ էության զ է: Բայց անունը պետք է գրվի Մուամմար ալ-Կադդաֆի, ինչպես՝ Հաֆեզ ալ-Ասադ: Մասամբ ես էի չիշտ, մասամբ՝ դուք...--Hayk.arabaget (քննարկում) 19:24, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]